
Բժիշկ Էշվին Շարման պատմել է, որ ալկոհոլից պետք է հրաժարվել քնելուց երեք ժամ առաջ։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործելու այս կանոնը նա բացահայտել է Independent-ի մեկնաբանության մեջ:
Ըստ Շարմայի՝ ալկոհոլը սկզբում թուլացման կամ էյֆորիայի զգացում է առաջացնում, սակայն հետո մարդու զարկերակն արագանում է և անհանգստություն է առաջանում: Այս ամենը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, հստակեցրել է բժիշկը։ Բացի այդ, ալկոհոլի պատճառով կարող են ի հայտ գալ տրամադրության փոփոխություններ, անտարբերություն և գիտակցության մթագնում:
Նյարդաբան Սթիվ Օլդերը հավելել է, որ ալկոհոլը միզամուղ միջոց է, որն առաջացնում է հաճախակի զուգարան գնալու ցանկություն և ջրազրկում, ինչը քունը դարձնում է ընդհատվող: Բացի այդ, ալկոհոլի մշտական օգտագործումը ճնշում է իմունիտետը և մարդուն խոցելի դարձնում հիվանդությունների նկատմամբ։
«Ալկոհոլի ազդեցությունը մեղմելու համար ջուր խմեք ալկոհոլի չափաբաժինների միջև։ Բացի այդ, քնելուց երեք ժամ առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որպեսզի ձեր օրգանիզմին ժամանակ տրամադրեք այն վերամշակելու համար», – խորհուրդ տվեց Շարման: