Վրաստանը քաղաքական ճգնաժամ չի ապրում բողոքի ցույցերից և ընդդիմության՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչելուց հրաժարվելուց հետո։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Քաղաքական ճգնաժամը նշանակում է, որ երկիրը չունի կայուն կառավարություն կամ կայուն մեծամասնություն խորհրդարանում։ Այս երկրում կա կայուն մեծամասնություն, կա կայուն իշխանություն, հետևաբար՝ չկա քաղաքական ճգնաժամ»,- ճեպազրույցում ասել է նա։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հրաժարվեցին ճանաչել արդյունքները, որոնց համաձայն՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը պահպանեց իշխանությունը երկրում։