Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղո՞ւմ են, թե՞ խաչակնքվում. Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ի պաշտպանություն եկեղեցու բարձրաստիճան վերնախավի հանդես եկող ընդդիմությանը: «Հետաքրքիրա,Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղում են իրենք իրենց վրա ,թե նավսյակի խաչակնքվում են»,- գրել է Ղազարյանը:

Սուրբծննդյան հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում

Սուրբծննդյան հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Դիտումների քանակ5

«Սուրբ Ծննդյան հրաշքը»․ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը հնչում է Հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում

Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում սուրբծննդյան օրը հնչում է «Սուրբ ծննդյան հրաշքը»՝ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն ասում է՝ այս հուրօրինակ լուծումներով երաժշտությունը նպատակ ունի միավորել մարդկանց, ստեղծել միասնության զգացողություն և համակել նույն հույսով ու հավատով։ Մեղեդին ու բառերը համատեղելով՝ մաեստրոն ցանկացել է փոխանցել մտքեր, զգացմունքներ և մի կարևոր կոչ՝ լինել միասնական:

Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

Չինաստանը պնդում է, որ անհապաղ ազատ արձակվեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա տիկինը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Ոչ մի երկիր չի կարող իր ներքին կանոնները վեր դասել միջազգային իրավունքից։ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, ինչպես նաև ապահովել նրանց անձնական անվտանգությունը»,- … Read more

«Վարչապետի այսօրվա ելույթը կապ չունի հոգևորի հետ. բացառապես քաղաքական տեքստ է». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջնորդների հրապարակային ելույթները պետք է դիտարկել պատմության ընթացքի մեջ: Այսօրվա հնչած տեքստի կարևոր կամ անկարևոր, խորքային կամ դատարկ, պետականամետ կամ արկածախնդիր լինելը ավելի լավ երևում է ամիսներ ու տարիներ անց:Վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթը, այդ թվում Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու էպիկ պահը, ավելի օգտակար է լինելու լսել ամիսներ ու տարիներ անց: … Read more

«Մենակությունից չեմ նեղվում». Մելիքյանների տնից հեռանալուց հետո Էլիզը նոր գրառում է արել

Արդեն 9 ամիս է, ինչ Էլիզ Մելիքյանը տեղափոխվել է առանձին բնակարան և մենակ է ապրում։ Այս ընթացքում թեմայի վերաբերյալ տարբեր խոսակցություններ են եղել։ Ինստագրամյան էջում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում Էլիզը ևս մեկ անգամ անդրադարձել է այդ թեմային։ Հետևորդներից մեկը հարցրել էր. «Հարմարվե՞լ ես մենակ ապրելուն։ Հե՞շտա կամ չե՞ս նեղվում, որ մենակ ես»։ Ի պատասխան՝ Էլիզը գրել … Read more

«Ադրբեջան» գրության թաքցման համար սահմանված տուգանքը կվճարի ՀՀ-ի դահուկային սպորտի ֆեդերացիան

06 Հունվարի 2026, 20:58 Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան տուգանք կվճարի Tour de Ski մրցաշարի ընթացքում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի մրցումային հանդերձանքի վրա «Ադրբեջան» գրության թաքցման համար։ Միքայելյանը հրավիրվել է մրցումների ժյուրի, ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն մրցակարգի խախտման պատճառով նրա նկատմամբ կիրառվել է ֆինանսական տուգանք։ Միևնույն ժամանակ մարզիկը չի որակազրկվել։ Տուգանքի չափը առայժմ պաշտոնապես չի … Read more

N12. Իսրայելը և Սիրիան համաձայնել են արագացնել անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները

ԱՄՆ-ի գլխավորությամբ Փարիզում կայացած իսրայելա-սիրիական բանակցությունների վերջին փուլի ընթացքում Իսրայելը և Սիրիան համաձայնել են քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու համար, հաղորդում է N12 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։ «Կողմերը ցանկություն հայտնեցին համաձայնության գալ անվտանգության հարցում՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի»,-հեռուստաալիքը մեջբերում է իր աղբյուրին։ N12-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել … Read more