ՔՊ-ականը հպարտ է՝ Փաշինյանից բացի, «Զայեդ» մրցանակով պարգևատրվել են Գուտերեշը, Հորդանանի թագավորը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մրցանակով՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության»,- գրել է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։ Նա հավելել է. «Զայեդ» մրցանակին մինչ այս արժանացել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշը, Հորդանանի թագավորը, մարդասիրական կազմակերպությունների ղեկավարներ և այլ հեղինակավոր մարդիկ։ Սա մեծագույն պատիվ է ոչ միայն մեր երկրի ղեկավարի համար, այլև … Read more

Ինչո՞ւ է Փաշինյանն արժանացել «Զայեդ»-ի մրցանակը. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Այս մասին գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն … Read more

Եղվարդի կամրջի հարևանությամբ «Toyota»-ն բшխվել է ճանապարհին եղած խnչընդոտին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդից դեպի Աշտարակ տանող H6 ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի հարևանությամբ, «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին եղած խոչընդոտ փոսին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով … Read more

Հունվար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր

Նիկոլ Փաշինեան  պիտի  պարգևատրուի «Զայէտ» մարդկային եղբայրութեան մրցանակով: Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործին մէջ յառաջընթացքը ոչ միայն չի վնասեր, այլև կ՛օգնէ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններուն. Ռուբինեան: Մենք հետաքրքրուած ենք, որ Իրանի մէջ իրավիճակը կայուն ըլլայ. Ռուբինեան: Իրանի մէջ բողոքի ցոյցերու ընթացքին առնուազն 5000 անձ զոհուած է. Reuters: Ալի Խամենէի վրայ որևէ  յարձակում կը դիտարկուի … Read more

Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն, քանի որ ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ էր

Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն, քանի որ ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ էր և շտապօգնության ավտոմեքենան չէր կարողանում մոտենալ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ հաղորդագրության՝ ժամը 11։52-ին ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար … Read more

Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Գազայում թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։ «Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ», – նշեց նա։  

Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով

Մերձավոր Արևելիքի համար հունվարի 18-ը կարող է շրջադարձային լինել: Ըստ տեղեկությունների, այդ օրը Սիրիայի անցումային կառավարությունը հայտարարել է քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը դադարեցնելու մասին: Աղբյուրները հայտնում են, որ Դամասկոսում «ստորագրվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինված կազմավորումները սիրիական բանակին ինտեգրելու մասին համաձայնագիր», որ ենթադրում է երկրի տարածքից քաղաքացի չհանդիսացող անձանց «արտաքսում»: Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ … Read more

Եվրոպայի տեղը Ռուսաստանի և Բելառուսի հետ է․ Լուկաշենկո

Եվրոպայի տեղը Ռուսաստանի և Բելառուսի հետ է։  Երկուշաբթի օրը Մինսկում՝ Ռուսաստանի Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով․ «Սա մեր տունն է։ Այստեղ մենք պետք է երջանկություն փնտրենք։ Նրանք չեն հասկացել, և նույնիսկ եթե հասկացել են, ապա նրանց պակասել է քաջությունն ու ուժը՝ դա գիտակցելու համար»։  «Մենք, իհարկե, ուրախ չենք, որ … Read more

Վրաստանի օդանավակայանների անվտանգության ապահովման նպատակով կծախսվի 38 մլն լարի

2026 թվականին «Վրաստանի օդանավակայանների միություն» պետական ​​ընկերությունը Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի միջազգային օդանավակայաններում, Թելավիի, Մեստիայի և Ամբրոլաուրի օդանավակայաններում անվտանգության ծառայությունների վրա կծախսի 37,9 միլիոն լարի. համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է ընկերության և Անվտանգության ոստիկանության միջև։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2025 թվականին այս ծառայությունը արժեցել է 33,2 միլիոն լարի, իսկ 2024 թվականին՝ 24,2 միլիոն լարի։ Պայմանագրի համաձայն՝ … Read more

Բախվել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։:

Հունվարի 19-ին, ժամը 16։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և … Read more