Զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով

14 հունվարի 2026 – 17:02 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Դեպքի հանգամանքները լիովին պարզելու նպատակով համապատասխան մարմինների կողմից իրականացվում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի … Read more

Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել

Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Աջակցիր «Ա1+»-ին Հունվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ամուսինը սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր և մոր հասցեին։Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում 35-ամյա տղամարդուն հայտնաբերել, … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, … Read more

Aurora News | Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- գրել է վարչապետը։ Ավելի ուշ նա գրառել է. «Գևորգ … Read more

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկված արաբ վարձկանները փոխանցվել են Սիրիային

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։ Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ … Read more

ԱԱԾ. Գերիները վերադարձվել են որպես ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք

14 հունվարի 2026 – 17:00 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել է Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շրջանակում: «Գործընթացն իրականացվել է որպես ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված … Read more

ՀՀ-ն Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններին

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության … Read more

Մայր Աթոռում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվել են Եկեղեցի–պետություն հարաբերությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական Եկեղեցու վարչական, կանոնական և կագապահական հարցերին, ինչպես նաև Եկեղեցի–պետություն հարաբերություններում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում իշխանությունների կողմից իրականացվում է համակարգված հակաեկեղեցական ճնշում։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ … Read more