Զոհեր, կրակոցներ, ձերբակալվածներ. մեծ խռովություն՝ Արևմուտքի փողերո՞վ, թե՞ իրանցիների արդար ցասում

Հարևան Իրանում իրավիճակը չափազանց լարված է: Մեկ շաբաթից ավելի է՝ ազգային արժույթի արժեզրկման և կտրուկ գնաճի ֆոնին երկրի 26 նահանգներում ցույցեր են: Պաշտոնական Թեհրանում կասկած կա, թե բողոքի ակցիաների հետևում Արևմուտքի փողերն են:

Պատարագի ժամանակ բոլորը ծնկի իջան, բացի Աննա Հակոբյանից և Վահագն Խաչատուրյանից․ Լուսանկար

Այսօր Աննա Հակոբյանն առաջին անգամ մասնակցում էր նիկոլի աղանդի պատարագին։ Պատարագի ժամանակ բոլորը ծնկի իջան, բացի Աննա Հակոբյանից և Վահագն Խաչատուրյանից։ Աննա Հակոբյանը նաև գլխաշոր չէր կրում, այլ կրում էր գլխարկ։ Մինչդեռ եկեղեցական կանոնների համաձայն տղամարդիկ եկեղեցի պետք է մտնեն գլխաբաց, կանայք՝ գլուխները գլխաշորով ծածկած։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել … Read more

Պատրաստ եմ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել Դոնալդ Թրամփին. Մարիա Մաչադո

Վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որը նախորդ տարի ստացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը, հայտարարել է, որ պատրաստ է այն հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեկնաբանելով Վենեսուելայում տեղի ունեցած վերջին զարգացումները: «Սա հսկայական պատմական քայլ է Վենեսուելայում ժողովրդավարական անցման համար»,- հայտարարել Է ընդդիմադիր գործիչը Fox News-ի եթերում։ Միևնույն ժամանակ Վենեսուելայում շարունակվում է … Read more

Ալիևը մեծ ախորժակ ունի «Զանգեզուրի միջանցքով» ·

«Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ Չինաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից բեռները նույնպես կտեղափոխվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Մենք, բնականաբար, այն դիտարկում ենք հիմնականում որպես Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող օղակ, բայց նաև որպես միջազգային տրանսպորտային միջանցք»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է տեղական հեռուստաալիքներին հունվարի 5-ին տված հարցազրույցում, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։ Նա ընդգծել … Read more

«Բազմաթիվ քաղաքացիներ մթության մեջ են Նոր տարին դիմավորել»․ լրագրողը՝ Ռոմանոս Պետրոսյանին

«Բազմաթիվ քաղաքացիներ մթության մեջ են Նոր տարին դիմավորել, կառավարումը ձեր ձեռքն է, ինչպե՞ս եղավ, որ չկարողացաք մարդկանց նույնիսկ Ամանորի գիշերը լույսով ապահովել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։ «Դուք հիմա հա՞րց եք հնչեցնում, թե՞ գնահատական եք տալիս։ Խնդրում եմ հարցեր տվեք, սիրով պատասխանեմ. գնահատականներից զերծ ենք մնում»,- պատասխանեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով. … Read more

Շուտվանից երթ չէինք արել. Ալեն Սիմոնյան

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ուխտերթ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ուխտերթին, սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Շուտվանից երթ չէինք արել: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին: Հայտնում է Կառավարությունը։

Մենք մեր եկեղեցին պետք է ազատենք hերձվածից, մեր եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին: Մենք այսօր արձանագրում ենք, որ այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել: Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում` որպես հենման կետ, ՀՀ-ի դեմ գործելու համար: Շատ են ասում՝ թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ, բայց … Read more

Փաշինյանն իր առջև դրել է միանգամից վերցնելու խնդիր, սակայն առաջնորդվում է «սալյամիի տրամաբանությամբ»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Այն, ինչ կասեմ, իհարկե, չի հնչի հաճելի, բայց նաեւ ինձ համար մտահոգիչ է, որ հանրությունը այս հարցում կարող է հայտնվել որոշակի ինքնախաբեության թմբիրում: Խոսքը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի մասին է: Իրականում, Նիկոլ Փաշինյանն այդ արշավի մասով որդեգրել է բավականին ուշագրավ մարտավարություն: Նա հենց սկզբից դրել է … Read more

Սուրբ Ծննդյան խորհուրդը. լույսի, հավատի և նոր կյանքի տոն. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Թեմա` այս օրը մեզ միավորում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան լուսավոր խորհուրդը՝ որպես հավատքի, սիրո և նոր կյանքի ծնունդ։ Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է որպես Տաղավար առաջին տոն՝ հիշեցնելով Աստծո մարդեղությունը, լույսի հաղթանակը խավարի հանդեպ և խաղաղության պատգամը ողջ աշխարհին: Սուրբ Ծնունդը մեզ կոչ է անում վերագտնել ներքին լույսը, … Read more