Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան:
Թեմա` այս օրը մեզ միավորում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան լուսավոր խորհուրդը՝ որպես հավատքի, սիրո և նոր կյանքի ծնունդ։ Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է որպես Տաղավար առաջին տոն՝ հիշեցնելով Աստծո մարդեղությունը, լույսի հաղթանակը խավարի հանդեպ և խաղաղության պատգամը ողջ աշխարհին: Սուրբ Ծնունդը մեզ կոչ է անում վերագտնել ներքին լույսը, ամրապնդել հավատը և միմյանց հանդեպ սերը՝ սկսելով օրը հույսով ու բարությամբ
Օրվա տեղեկատվական բլոկում՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ:
Միացեք մեզ՝ օրը սկսելու ջերմ զրույցով, բարի լուրերով և սիրո մթնոլորտում: