
«Բազմաթիվ քաղաքացիներ մթության մեջ են Նոր տարին դիմավորել, կառավարումը ձեր ձեռքն է, ինչպե՞ս եղավ, որ չկարողացաք մարդկանց նույնիսկ Ամանորի գիշերը լույսով ապահովել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։ «Դուք հիմա հա՞րց եք հնչեցնում, թե՞ գնահատական եք տալիս։ Խնդրում եմ հարցեր տվեք, սիրով պատասխանեմ. գնահատականներից զերծ ենք մնում»,- պատասխանեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով. «Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին Հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32 հազար բաժանորդ, այս տարի Ամանորի նախաշեմին հոսանքազրկվել է 9200 բաժանորդ, պարզապես քանի որ ՀԷՑ-ի շուրջ մեր լրատվականների, նաև քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված է, այդ իրավիճակն ավելի ֆետիշացվեց»:
Մանրամասները՝ տեսանյութում: