ՀՀ-ում վարձկանության համար ցմահ ազատազրկված Սիրիայի 2 քաղաքացու արտահանձնել են

2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումն իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների … Read more

Նարեկ Սամսոնյանը գնացել է այդ քայլին, որովհետեւ Հայաստանում չկա արդարադատություն. Աննա Մկրտչյան

-Նարեկն էլ, Վազգենն էլ ամուր են, կամային են, ոչ մի վայրկյան չեն նահանջել, նույնիսկ այս բռնաճնշումների ազդեցության տակ: Շատ լավ հասկանալով՝ առաջին անգամ, երբ Նիկոլի հեղինակազրկված իրավապահները գետնին տապալելով՝ նրանց տարել էին քրեակատարողական հիմնարկ, դրանից հետո էլ չեն ընկրկել իրենց ճշմարտության ու պայքարի մեջ: Լավ հասկանում էին՝ աղդամցի Ալենը կլիներ, թե մի հատ Նիկոլի բանդայից … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգված է 10 եպիսկոպոսների հայտարարություններով․ Մայր Աթոռում նիստ է եղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, … Read more

Ղրղըզստանում առաջարկում են անցանկալի անձ հայտարարել Վլադիմիր Սոլովյովին

Հունվար 14,2026 17:05 «Ազատություն». Ղրղըզստանում քննարկվում է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարելու և նրա մուտքը երկրի տարածք արգելելու հարցը։ Այս մասին այսօր հայտնել է Ղրղըզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասքատ Ալագոզովը՝ նշելով, որ նման առաջարկով է հանդես եկել երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Անցած շաբաթավերջին Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հաղորդումներից մեկում Սոլովյովը Կենտրոնական … Read more

ՀՀ-ում պահվող վարձկաններ են հանձնվել Սիրիայի իրավասու մարմիններին

ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։

Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնվել 2020-ին գերի ընկած վարձակնները

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվարին. Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու … Read more

Իրանի իշխանությունները պատրաստվում են մահապատժի ենթարկել ցուցարարներից մեկին

Չորեքշաբթի՝ հունվարի 14-ին, Իրանի իշխանությունները, ինչպես նախկինում հաղորդվել էր, նախատեսում են մահապատժի ենթարկել 26-ամյա Էրֆան Սոլթանիին, որը մասնակցել էր բողոքի ցույցերին: Նա մեղադրվում է «Ալլահի դեմ պատերազմ մղելու» համար, ինչը Իրանում մահապատիժ է ենթադրում: Tasnim գործակալությունը հունվարի 13-ին հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարությունը հայտարարել է մի քանի ցուցարարի առաջին մեղադրանքները ներկայացնելու մասին: … Read more

ՀՀ-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան սպասում էինք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկմանը, որը տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ և այլք: Որպես բանախոս՝ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և … Read more

Զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով

14 հունվարի 2026 – 17:02 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Դեպքի հանգամանքները լիովին պարզելու նպատակով համապատասխան մարմինների կողմից իրականացվում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի … Read more