Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացումը

Հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ։ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։  ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք … Read more

Aurora News | Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո

Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է։ Այս մասին Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ … Read more

Բարձրաստիճան զինվորականները, չարաշահելով լիազորությունները, համարձակվել են գնդերեցների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News Մանուկ քահանա Զեյնալյանը գրում է․ «Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։ Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ … Read more

Aurora News | Ուիթքոֆը գաղտնի հանդիպել է Ռեզա Փահլավիի հետ. Axios

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպել է Ռեզա Փահլավիի հետ՝ Իրանում տեղի ունեցող համազգային բողոքի ցույցերը քննարկելու համար, ըստ Axios-ի։ Սա իրանական ընդդիմության և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր 15 օր առաջ սկսված բողոքի ցույցերից ի վեր։  Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լիվիտը լրագրողներին հայտնել է, որ Սպիտակ տան … Read more

«2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է». Հասմիկ Հակոբյան. «Ա1+»

«Մենք ինքնիշխան երկիր ենք, մեր որոշումներն ինքներս ենք ընդունում և դրանց համար որևէ դաբրո չենք ստանում։ 2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ խոսելով ռուս լրագրող Սոլովյովի վերջին հայտարարության մասին, թե ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ … Read more

Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ. Պապիկյան (Տեսանյութ)

Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես ամբողջությամբ բացառում եմ,  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից, ոչ աշխատանքային օրը, ոչ քաղաքային միջոցառմանը մարդու ցանկությամբ մասնակցություն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Պաշտպանության նախարարը խրախուսում է ԶՈՒ-ի ինչ-որ միջոցառման մասնակցությունը։ Այդ … Read more

Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին

«Մեզ հայտնի է, որ տարածաշրջանի բազմաթիվ ամերիկյան բազաները և այնտեղ գտնվող ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայողներ գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում՝ հնարավոր հարձակումների կամ պատասխան գործողությունների պատճառով, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում առաջիկա լարված շաբաթների ընթացքում», – գրում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ վերջին օրերին Իրանի շուրջ նկատվում … Read more

Ինչպիսի՞ լուծում սպասել Իրանում. հարցազրույց Կարեն Մկրտչյանի հետ

Իրանում ցույցերը շարունակվում են մոտ երկու շաբաթ: Տարբեր աղբյուրներ հաղորդում են ավելի քան 600 զոհի մասին: Միաժամանակ Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարում են շփումների մասին: Արդյո՞ք հնարավոր է իրավիճակի հանգուցալուծում: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Կարեն Մկրտչյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բոլոր գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություն է. վարչապետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025-ի հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումը իրական կյանքում, տեխնոլոգիական էկո-համակարգի զարգացումը, զեկուցվել է վարչապետին:   Ընդգծվել է, որ գործակցելով Amazon Web Services-ի և Եվրոպայի առաջատար Միս-թրալ ԷՅ-ԱՅ ընկերության հետ, գործարկվել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը: Ստարտափները կարող են դիմել և սուբսիդիայի միջոցով ստանալ հասանելիություն … Read more

Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

https://arm.sputniknews.ru/20260113/buq-dzjun-merkasarujc-hajastanum-kan-pak-ev-dzhvarancaneli-tshanaparhner-97713322.html Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բուք, ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Sputnik Արմենիա Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում, փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 13.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-13T22:26+0400 2026-01-13T22:26+0400 2026-01-13T22:28+0400 ձյուն բուք մերկասառույց հայաստան ճանապարհ ներքին գործերի նախարարություն (նգն) եղանակ https://cdn.am.sputniknews.ru/img/1665/34/16653406_0:84:1601:984_1920x0_80_0_0_1d9307864d62cdef170c13056d9141a7.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի … Read more