Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին

«Մեզ հայտնի է, որ տարածաշրջանի բազմաթիվ ամերիկյան բազաները և այնտեղ գտնվող ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայողներ գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում՝ հնարավոր հարձակումների կամ պատասխան գործողությունների պատճառով, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում առաջիկա լարված շաբաթների ընթացքում», – գրում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ վերջին օրերին Իրանի շուրջ նկատվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակտիվություն։ Flight Radar-ի տվյալները ցույց են տվել, որ հունվարի 11-ին Քաթարի «Ալ-Ուդեյդ» ավիաբազայից օդ են բարձրացել երեք Stratotanker լիցքավորող ինքնաթիռներ, որոնք 6-9 ժամ թռիչքներ են իրականացրել Իրաքի երկնքում՝ Իրանի սահմանի մոտակայքում:

Leave a Comment