Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Լիբանանի ընտրանու նկատմամբ

Եվրո 2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է վերջին ընկերական հանդիպումը։ ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը 8-3 հաշվով առավելության է հասել Լիբանանի հավաքականի նկատմամբ։ Մեր ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի ընտրանու դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի թիմի, … Read more

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում. Լուսանկար

Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից: Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։ «Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։ Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի … Read more

Դեսպան Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման արդյունքները. Տեսանյութ ·

Դեսպան Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմամբ ու համագործակցության նոր հեռանկարներով, նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից. «Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝ ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք … Read more

Բրիտանական և նորվեգական զորքերը զորավարժություններ են անցկացնում ՌԴ-ի հետ հակամարտության սցենարով. Politico

Մեծ Բրիտանիայի էլիտար ստորաբաժանումները էքստրեմալ վարժանքներ են անցկացնում Արկտիկայում՝ պատրաստվելով Ռուսաստանի հետ հնարավոր առճակատմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Նորվեգիայում բացվել է նոր՝ «Վիկինգ» ճամբարը, որտեղ բրիտանական ծովային հետևակայինների թիվը մինչև 2027 թվականը կկրկնապատկվի։ Ինչպես նշում է պարբերականը, վարժանքները ներառում են գոյատևում -20 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում, թռիչքներ սառցանցքերի մեջ և զորավարժություններ, որոնք մոդելավորում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ … Read more

Ո՞ւմ նկատի ուներ Սուրեն Պապիկյանը, երբ ասում էր՝ ես չեմ Սև լճի տարածքում «վիճելի» դիրքի հեղինակը

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, բնականաբար, առաջին հերթին ստիպված եղավ պատասխանել իր, ՊՆ պաշտոնյաների, ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Նիկոլ Փաշինյանի ուխտերթին, «պատարագներին» մասնակցելուն վերաբերող հարցերին: Պաշտպանության նախարարը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, որ բանակն այս ձևով ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ, և, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին և բանակին համապատասխան հրահանգ … Read more

Հայտնի է գվարդիայի 2 ծառայողի վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի և ուղևորի ինքնությունը

https://arm.sputniknews.ru/20260116/hajtni-e-gvardiaji-2-tsarajvoghi-vraerti-entarkatsi-u-nra-ughevvori-inqnutjuny-97833696.html Հայտնի է գվարդիայի 2 ծառայողի վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի և ուղևորի ինքնությունը Հայտնի է գվարդիայի 2 ծառայողի վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի և ուղևորի ինքնությունը Sputnik Արմենիա Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է փոշենման զանգված։ 16.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-16T21:50+0400 2026-01-16T21:50+0400 2026-01-16T21:57+0400 տեսանյութեր տեսանյութ հհ ոստիկանություն թմրանյութ վրաերթ ձերբակալություն տղամարդ … Read more

Տիկին Մանասյան, շատ հետաքրքիր է, այս օրերին ավելի կարևոր ինչով եք զբաղված, ի՞նչ խոչընդոտ կա հացադուլ իրականացնողին այցելելու. Քրիստինե Վարդանյան

Հայաստանում այսօր կա քաղաքական բանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառը փոդքաստի ընթացքում արտաբերելու համար։ Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք։ Ու այս ողջ ընթացքում քաղաքական բանտարկյալին չեն այցելել ոչ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը, ոչ էլ ՄԻՊ-ի … Read more

Թրամփը սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի «միացմանը» դեմ երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Գրենլանդիայի ԱՄՆ-ին «միացման» մտադրությանը, գրում է BBC-ին։ Սպիտակ տան հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և ԱՄՆ-ն այն կարող է ձեռք բերել «հեշտ կամ դժվար ճանապարհով»։ Դանիան և եվրոպացի դաշնակիները կտրականապես դեմ են այդ … Read more

«Այս սահադաշտը վերացնելու պատասխանատուն ո՞վ է». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Այս նկարները քիչ առաջ ստացել եմ Աջափնյակ վարչական շրջանում ապրող երևանցիներից։ Այս սահադաշտը վերացնելու պատասխանատուն ո՞վ է։ Ձեր պարգևավճարը երևանցին վճարեց, և ի՞նչ ստացավ։ Հիվանդանոցներում վնասվածքներով հարյուրավոր մարդիկ կան, ի վերջո, գործով զբաղվելո՞ւ եք»: Աղբյուրը`   Քրիստինա Վարդանյան

Ովքեր դեմ են՝ կվճարե՞ն. Թրամփը խոսել է Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրի հետ անհամաձայն երկրների վերաբերյալ տեսլականի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջների հետ։ Վերջինի մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ: «Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն, քանի որ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ … Read more