Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ hունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին … Read more

Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան

«Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ ենց վաղը և հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը: Այնուամենայնիվ մենք ունենք հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ և հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց … Read more

Չնայած սահմանափակումներին միջոցառումը կայացավ. Սերգեյ Շահվերդյան

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.«Հանրությունը քիչ պատկերացում ունի այն փորձությունների ու դժվարությունների մասին, որոնց միջով անցել են միջոցառման կազմակերպիչները։ Խնդիրը միայն ֆինանսական դժվարությունները չէին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարումն արգելվեց։ Դրոշի և զինանշանի օգտագործումը արգելվեց։ Շատ բաներ, որոնք մեզ համար խորհրդանիշներ չեն, այլ մեր ինքնության և … Read more

Վթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 19-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Առաքելյանի, Գ.Հակոբյանցի, Էստոնական փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: _00_ՄԱ

Նշանակման կամ առաջխաղացման դեպքում պաշտոնյայի բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի. նախագիծ

Բոլոր այն պաշտոնյաները, որոնց նշանակման և առաջխաղացման դեպքում ենթադրվում է բարեվարքության ստուգում, վերջիններիս նշանակման կամ առաջխաղացման դեպքում բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին ասաց արդարադատութան նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ այդպիսի պաշտոնյաներ են քննիչները, քննչական մարմիների ղեկավարները, … Read more

Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենան բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, այն ընկել է հետիոտնի վրա, վերջինս հոսպիտալացվել է

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Պատահարներ » Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենան բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, այն ընկել է հետիոտնի վրա, վերջինս հոսպիտալացվել է Ցուցանակն ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին հետիոտնի վրա ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում … Read more

Սա ավելի շատ PR ակցիա է, քան իրական խոնարհումի նպատակ է հետապնդում․ Արծվիկ Մինասյանը՝ հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու նախաձեռնության մասին

Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և այն ոչ աշխատանքային դարձնել։   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց՝ դեմ են մեծամասնության այս նախաձեռնությանը։ «Հունվարի 27-ը մեր համար անընդունելի է համարվում երկու-երեք պատճառներով։ Առաջինն այն է, որ, այնուամենայնիվ, այս օրը որոշելու ենթատեքստի … Read more

«Արարատը» գլխավորեց պորտուգալացի մարզիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Երևանի «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոյի նշանակման մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 43-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի։ Նախկինում նա գլխավորել է շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբները։ Դիոնիսիոն աշխատել է նաև որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգոյում» և «Բահիայում», մեքսիկական «Լեոնում», ինչպես նաև էկվադորական … Read more

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի և սեփական կանոնադրությունների հիման վրա

19.01.2026 | 13:39 Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հրապարակային հայտարարություններն ու գործողությունները ուղղակիորեն առաջացնում են պետական իշխանության օրինականության և սահմանների հարցը։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնելու միայն այն գործողությունները, որոնց համար ուղղակիորեն լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Այդ լիազորություններից … Read more