Եղվարդ-Աշտարակ մերկասառույցով պատված ճանապարհին բեռնատարը բախվել է մարդատարին

Եղվարդ-Աշտարակ Մ6 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» բեռնատարն ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց էր, սակայն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չէր կատարել այն աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։ Վթարից տուժածներ չկան, նշել է կայքը։

ԱՄՆ-ն Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կկնքի, հայտարարել է Թրամփը՝ Վենսի այցի մասին

Region Monitor. ԱՄՆ-ն Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կկնքի, հայտարարել է Թրամփը՝ հայտնելով փոխնախագահ Վենսի այցի նպատակը։ «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին»,- Truth … Read more

Վեհափառի քրոջ որդու գործը քննող դատավորը նախկին ԱԱԾ-ական է

Այսօր կայացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի դիվանապետ, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի գործով առաջին դատական նիստը: Գործով դատավորն է Դավիթ Դաբաղյանը։ Նա, ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է, նախկին ԱԱԾ-ական է եղել։ 2014-2019 թվականներին աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես իրավաբան։ Ապա 2019-2022 … Read more

Նոբելյան մրցանակը պետք է պաշտպանի միջազգային իրավունքը. Free Armenian Hostages – Նորություններ 26.01.2026

Լուսանկարը` CivilNet.am Free Armenian Hostages քաղաքացիական շարժումը կոչ է անում օգտագործել Նոբելյան խաղաղության մրցանակի հեղինակությունը՝ միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու և ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների հարցը բարձրաձայնելու համար: 2026 թվականի մրցանակի առաջադրումների վերջնաժամկետի նախօրեին շարժումը կապ է հաստատել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ՝ հորդորելով թեկնածուների թվում ներառել արդարադատությունը պաշտպանող կառույցներին, մասնավորապես՝ Միջազգային քրեական … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «SHACMAN» բեռնատարը

Այսօր՝ հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ Մ6 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների … Read more

Արտյոմ Սմբատյանը՝ փոխնախարար | Radar Armenia

Արտյոմ Սմբատյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից։ Վարչապետի որոշմամբ՝ նա նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Միասնական սոցիալական ծառայության ղեկավար է նշանակվել Ագնեսա Աղաբաբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Գնահատեք հոդվածը

Ադրբեջանին հրավիրելու ենք COP17-ին․ Համբարձում Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 26.01.2026 | 17:19 Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձել է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հակոբ Սիմիդյանին հանկարծակի փոխարինեց այդ պաշտոնում։ «Երբ որոշվեց, որ ՀՀ-ն հյուրընկալելու է COP17-ը, ստեղծվեց կազմկոմիտե, որը ես նախագահեցի։ Որոշվեց նաև, որ COP17-ի նախագահը կլինեմ ես։ Սա մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը։ Երբ պարոն Սիմիդյանը … Read more

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի՝ Պետրա Բայերը Ավստրիայից՝ սոցիալիստների խմբից

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց։ Քվեարկության արդյունքում ստացվել էր 214 քվե։ Ձայների մեծամասնությամբ՝ 164 ձայնով, ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Պետրա Բայերը: Նա ԵԽԽՎ-ում ավստրիական պատվիրակության անդամ է, սոցիալիստների քաղաքական խմբի ներկայացուցիչ։ ԵԽԽՎ պատվիրակ է 2018-ից։ Իր մասին պատմելով՝ նշեց, որ ծնվել է Ավստրիայում, չեխ ընտանիքում․ «Ինձ փոքրուց … Read more

«ԱԱԾ-ն տեղյա՞կ է, որ օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ պոչամբարներից նմուշառում է վերցնում»․ լրագրողը՝ Համբարձում Մաթևոսյանին

«Հայաստանի տարբեր մարզերում օտարերկրյա կազմակերպություններ ուսումնասիրություններ են իրականացնում, նմուշառումներ են վերցնում հողից, պոչամբարներից, մասնավորապես՝ չեխական «Առնիկա» կազմակերպությունը։ Վերջին շրջանում նրանք ուսումնասիրություններ են իրականացրել Սյունիքի մարզում՝ Քաջարանի մասին է խոսքը։ Դուք տեղյա՞կ եք՝ ինչ գործընթաց է իրականացվում, արդյո՞ք ԱԱԾ-ն տեղյակ է, որ օտարերկրյա կազմակերպություն է գալիս Հայաստան և պոչամբարներից նմուշառում վերցնում»,- այսօր Շրջակա միջավայրի նախարարության 2025 … Read more

ԵՄ-ն կներկայացնի Գրենլանդիայի զարգացման ներդրումային փաթեթ

Եվրոպական Միությունը կներկայացնի Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթ, որը նպատակաուղղված կլինի կղզու կյանքի որակի բարելավմանը: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնում են միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելայի գրասենյակից: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն կկրկնապատկի Գրենլանդիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ «Մենք պատրաստում ենք խոշոր ներդրումային փաթեթ, որը … Read more