Ադրբեջանին հրավիրելու ենք COP17-ին․ Համբարձում Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.01.2026 | 17:19

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձել է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հակոբ Սիմիդյանին հանկարծակի փոխարինեց այդ պաշտոնում։

«Երբ որոշվեց, որ ՀՀ-ն հյուրընկալելու է COP17-ը, ստեղծվեց կազմկոմիտե, որը ես նախագահեցի։ Որոշվեց նաև, որ COP17-ի նախագահը կլինեմ ես։ Սա մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը։ Երբ պարոն Սիմիդյանը ներկայացրեց աշխատանքից ազատվելու դիմումը, որոշում կայացվեց, որ ես պետք է այդ աշխատանքները շարունակեմ»,- ասաց նա։

Համբարձում Մաթևոսյանը խոսել է նաև COP17-ի գագաթնաժողովին Ադրբեջանին հրավիրելու մասին։ Ըստ նախարարի՝ հրավիրող կողմը ոչ միայն ՀՀ-ն է, այլ նաև ՄԱԿ-ը։

«Բոլոր երկրները տեղեկացված են օրերի հետ կապված, պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում կուղարկվի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Ադրբեջանի պատվիրակությանը պատրաստ են հյուրընկալել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment