«Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է». Գեղամ Մանուկյան

«Նորություն չէ՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը այլ երկրում անցկացնելը, առաջին անգամ չէ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով. «Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է: Աստված մի արասցե, սրանց խելագարության աստիճանն այնպիսին է, որ չես կարող բացառել՝ Վեհափառը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է Վեհարանը»:

Խաղաղության խորհրդին փոխանցելը կպահանջի ԱՄՆ-ում Ռուսաստանի ակտիվների ապաշրջափակում. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից ձևավորված «Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի փոխանցումը կպահանջի ամերիկյան հողում գտնվող ռուսական ակտիվների ապաշրջափակում: Թե ինչպես է դա իրավականորեն ձևակերպվելու, դեռևս պարզ չէ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այնուհետև սա պահանջում է ապաշրջափակում», – ավելացրեց նա։ «Սա, իհարկե, կպահանջի որոշակի գործողություններ Միացյալ Նահանգների կողմից»։ Երեկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի … Read more

ՔԿ-ն հերքել է զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում 9 անձի ձերբակալման մասին լուրը

Հայաստանի քննչական կոմիտեն հերքել է մամուլում տարածվող լուրը, թե զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ինքնասպանության հոդվածով հարուցված քրեական վարույթի…

«Ազատ ոճով դպրոցական շարադրություն»․ Գեղամ Մանուկյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի մասին

«Գուցե հավելավճարներ են տալիս, բայց փաստն այն է, որ ՀՀ սոցիալական նորմերն ու իրավունքները իրականության հետ կապ չունեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կամակատարության համար պետական համակարգի՝ կրթական, առողջապահական ոլորտների աշխատողներին, ոստիկանության հազարավոր ծառայողներին ամեն կիրակի «հանում՝ գցում են փողոցներ, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք են … Read more

Ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը. ի՞նչ խորհուրդ ունի այն

Սիրո բարեխոս Սուր Սարգսի տոնը այս տարի նշվելու է հունվարի 31-ին։ Եկեղեցական այս տոնը շարժական է համարվում․ նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ, սովորաբար՝ հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Հայկական ավանդության համաձայն՝ երիտասարդները տոնի նախօրեին՝ հունվարի 30-ին, ամբողջ օրը ջուր չեն խմում, իսկ քնելուց առաջ ուտում են աղի բլիթը։ Իսկ ո՞վ … Read more

Հաստատվեցին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի՝ ՀՀ-ում գտնվելու պայմանները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հվանություն տվեց «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից 2009 թվականի հունիսի 9-ի … Read more

«Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»․ Աստղիկ Մաթևոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Անտիֆեյք»-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է … Read more

Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա 2021 թ․ հոկտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման և մաքսանենգության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։ ***Քրեական ոստիկանության Երևան … Read more