Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։ Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։ Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել … Read more

Վրաերթ-վթար՝ Արագածոտնի մարզում. «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել Թալինի ճանշինի աշխատակցին

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները տուժածին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին … Read more

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում

Քննարկվել են փետրվարի 10-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Մենք պարտավոր ենք պահանջել ԱՄՆ ներկայացուցչից, որ տեր կանգնեն իրենց ասած խոսքերին․ Լարիսա Ալավերդյան

  Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը: Այս մասին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Հանրային ճնշումը տրամաբանական է հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանում է գտնվում գերտերության բարձրաստիճան ներկայացուցիչը: Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն բավարար կամք չեն դրսևորում գերիների … Read more

Հոգսը, Նոքսը և Ջեյ Դի Վենսը

09.02.2026 | 19:15 Այն, ինչ հիմա կատարվում է նախագահականի առջև, հիշեցնում է «Նվագախմբի տղաները» ֆիլիմի հայտնի դրվագը, երբ գնդապետ Նոքսի դիմավորման արարողության ժամանակ ցնցոտիավոր երաժիշտներին թաքցնում են այն օրերի «ժողջանի» թիկունքում: Հիմա Վենսը եկել է Հայաստան և եթե հայ ժողովրդի հոգսերի համար է եկել, ուրեմն այդ ժողովրդի մի մասի խնդիրը գոնե տեսնելու ցանկություն պետք է ունենար: Եթե … Read more

«Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ, որից հետո հանդես ենք գալիս հայտարարություններով»:

Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ին

Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն վերացնի Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցները, ըստ «Ֆարարու» լրատվական գործակալության՝ հայտարարել է Իրանի փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։Խոսքը վերաբերում է ուրանի՝ մինչև 60% հարստացումից հնարավոր հրաժարմանը։ Նա նշել է, որ այս հարցը կախված է նրանից, թե արդյոք Վաշինգթոնը կվերացնի բոլոր պատժամիջոցները դրա դիմաց։ 2025 … Read more