Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը: Այս մասին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Հանրային ճնշումը տրամաբանական է հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանում է գտնվում գերտերության բարձրաստիճան ներկայացուցիչը: Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն բավարար կամք չեն դրսևորում գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրում ամրագրելու համար, այլև, ըստ էության, խոչընդոտում են այդ գործընթացին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։