ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով  փետրվարի 9-ից մինչև ապրիլի  23-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով … Read more

Փաշինյանն ու Վենսը երկկողմ փաստաթուղթ են ստորագրում․ ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրում են երկկողմ փաստաթուղթ և հանդես գալիս հայտարարություններով։  Հիշեցնենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում։ Վենսը վարչապետ Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել, ինչից հետո կողմերը շարունակել են քննարկումն ընդլայնված կազմով։  Եթե գտել եք վրիպակ, ապա … Read more

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։ Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։ Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել … Read more

Վրաերթ-վթար՝ Արագածոտնի մարզում. «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել Թալինի ճանշինի աշխատակցին

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները տուժածին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին … Read more

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում

Քննարկվել են փետրվարի 10-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Մենք պարտավոր ենք պահանջել ԱՄՆ ներկայացուցչից, որ տեր կանգնեն իրենց ասած խոսքերին․ Լարիսա Ալավերդյան

  Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը: Այս մասին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Հանրային ճնշումը տրամաբանական է հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանում է գտնվում գերտերության բարձրաստիճան ներկայացուցիչը: Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն բավարար կամք չեն դրսևորում գերիների … Read more