Չինաստանը դեմ է Իրանի ներքին գործերին ցանկացած միջամտության

Չինաստանը դեմ է Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության, չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Վաշինգտոնը «շատ կոշտ միջոցներ» կձեռնարկի Թեհրանի դեմ։ Չինաստանը չի արդարացնում միջազգային հարաբերություններում ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հերթական … Read more

Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն` Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար. Դեսպան

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրեց հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց  «Արդեն 6 օր է՝ մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, … Read more

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է։ Նախ, իրավական ուժ չունեցող, սակայն երկրի ճակատագիրը երկարատեւ առումով կանխորոշող փաստաթուղթն ինքնին գեոպոլիտիկ խաղամոլության՝ geopolitical gamble, դրսեւորում է։ Երկրորդը, այն ցավալիորեն հիշեցնում է ժամանակին առկա նմանատիպ նախագծերը՝ Պանամայի եւ Սուեզի ջրանցքներ, … Read more

Պարոն Թրամփը կգա-կգնա, մի օր էլ նա առհասարակ չի լինի, սակայն Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունը մնում է․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահում է Հայաստանին, սակայն չի վստահում ԱՄՆ-ին։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարած վերջին պատժամիջոցին ու ԹՐԻՓՓ նախագծին։ Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, թե Իրանի հետ բիզնես վարող երկրները կբախվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ առևտրում՝ դեսպանն ասաց, որ պարոն Թրամփն առաջին … Read more

Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն․ դեսպան

Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանը մեղադրել է հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։  «Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև մի խումբ մարդիկ հանդես … Read more

Մարտիրոս Սարյանի վերջին վրձնահարվածները․ 90-ամյա վերպետն ու Կոմիտասի դիմանկարը. «Արդեն 100 տարի»

Շուրջ 56 տարի առաջ՝ 1970 թվականին, «Երիտասարդություն» ռադիոկայանի «Քնար» հանդեսը պատրաստեց մի հրաշալի հաղորդում՝ նվիրված Մարտիրոս Սարյանին։ Այն կառուցված էր  արվեստաբան և, այն ժամանակ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Շահեն Խաչատրյանի  ակնարկի հիման վրա: Շահեն Խաչատրյանը թղթին էր հանձնել մեծ նկարչի մտորումները, երբ վերջինս ստեղծում էր Կոմիտաս Վարդապետի դիմանկարը: Եվ հաղորդումն էլ վերնագրված էր «Մարտիրոս Սարյանի Կոմիտասը»: Կոմիտասի … Read more

«6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած». Սրբուհի Գալյանը հիշեց

«Դուք հիշեցի՞ք՝ ինչքան պարգևավճար եք ստացել»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հարցրեց լրագրողը. «Մոտավորապես, 6-7 մլն դրամի կարգի՝ հարկերը հանած, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում: Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին, բայց սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ես համարում եմ վարձատրություն»,- ասաց … Read more