
«Դուք հիշեցի՞ք՝ ինչքան պարգևավճար եք ստացել»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հարցրեց լրագրողը. «Մոտավորապես, 6-7 մլն դրամի կարգի՝ հարկերը հանած, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում: Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին, բայց սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ես համարում եմ վարձատրություն»,- ասաց Գալյանը: