Մթնոլորտային օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով․ ՇՄՆ

8 Հունվար, 2026 14:45 ՇՄՆ Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է․ «Հարգելի քաղաքացիներ, համաձայն Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1008-Ն և N 1001-Ն որոշումների՝ բացառապես էլեկտրոնային եղանակով է իրականացվում՝ Պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ … Read more

ՀՀ կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ապարանի, Արագածի, Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը փակ է … Read more

Ուկրաինան ողջունում է Թրամփի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Ռուսական դրոշի ներքո նավարկող նավի կալանավորման մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ուկրաինան ողջունում է Թրամփի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում․ գործողություններ, ոչ թե վախ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ «Ռուսական դրոշի ներքո նավարկող նավի կալանավորումը ընդգծում է Միացյալ Նահանգների վճռական դիրքորոշումը»,-նշել է նա։ Հետևեք մեզ՝ այստեղ

Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդաբնակ թաղամասերը – 5tv

Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդաբնակ թաղամասերը՝ քաղաքացիական անձանց` տարածքը լքելու համար տրված վերջնաժամկետը լրանալուց հետո, հայտնել է AFP-ի թղթակիցը։ Զինվորականները քաղաքի քրդերի կողմից վերահսկվող թաղամասերը հայտարարել էին «փակ ռազմական գոտիներ» ժամը 15:00-ից (Երևանի ժամանակով 16։00-ից), միաժամանակ ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական անցակետեր», որոնցով վերջնաժամկետից առաջ հազարավոր քաղաքացիական անձինք լքել են տարածքները, նշում է AFP-ի … Read more

Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։ Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։ Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ … Read more

Չկալովկայի ՀՀԿ-ական գյուղապետն ընդգրկվել է ՔՊ-ի ցուցակում․ ինչպես է գյուղում փող բաժանել․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի Չկալովա բնակավայրի վարչական ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Կարապետյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։ Վահրամ Կարապետյանը համայնքի ղեկավար է եղել դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և համարվում է ՀՀԿ-ական համակարգի ներկայացուցիչ։ 2021 … Read more

Մեծագույն ամոթ և խայտառակություն է, որ մեր չորս Սրբազանները եկեղեցական տոները նշում են անազատության մեջ. Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսակցել է ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին․ «Սրբազան հայրերը հետևելով վերջին օրերի իրադարձություններին՝ կրկին իրենց մտահոգություններն էին հայտնում տիրադավների և օրվա իշխանության համատեղ գործողությունների առնչությամբ: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չափազանց դիպուկ էր արտահայտվել երեկ ինձ փոխանցած իր ուղերձում. «Հայրենադավը … Read more

Սյունիքում պարեկները կանգնեցրել են ռուսական համարանիշներով «Porsche Cayenne»-ը, որի 30-ամյա վարորդը եղել է ոչ սթափ․ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ և փամփուշտներ

Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 4-ին, զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Porsche Cayenne» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Բագրատ Ս․-ն գտնվելիս է … Read more

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ․ Ղահրամանյան

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:

🎥 Շեշկոյի դուբլը բավարար չեղավ. ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել «Բարնլիին», Նյուքասլը խուսափեց պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում առանց հիմնական գլխավոր մարզչի մնացած «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղաց նախվերջին տեղում ընթացող «Բարնլիի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. անդրադարձի արդյունքում սեփական դարպասը գրավեց «կարմիր սատանաների» 19-ամյա պաշտպան Էյդեն Հևենը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Բենյամին Շեշկոն նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 10 րոպե անց առաջ մղեց մանկունյացիներին՝ ձևակերպելով … Read more