Կաթողիկոսը ներկա է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը։ Նրան ուղեկցում է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին կյանքի 94-րդ տարում մահացել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։

Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները․ օգնությունը ճանապարհին է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին շարունակել ցույցերը և «գրավել կառավարությունը»։ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ձեր բողոքը։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, հիմա»,-գրել է նա։

Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները ստացան առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենի օրհնությունը

13 Հունվար, 2026 21:24 Հասարակություն Այսօր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և … Read more

Հայաստանում թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է․ իշխանությունը խոստումներ է տալիս ու չի կատարում. Մեսրոպ Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար  Մեսրոպ Առաքելյանը – Պարո՛ն Առաքելյան, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախ է անդրադառնում կենսաթոշակների խնդրին, այս տարվա գործադիրի առաջին նիստի ժամանակ ևս նա խոսել է այդ թեմայի վերաբերյալ, նշելով, որ «եթե 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, նույն թոշակառուի խնդիրները, միևնույն … Read more

Aurora News | Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ է հնարավոր համարում իր մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր գոտեմարտի մասին։ «Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։ Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից (ըմբշամարտի կազմակերպություն) խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը Արիել … Read more

Բնակչության 34%-ը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցել բնակարանը, մենք կփոխենք սա․ Մեր ձևով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News Բնակչության 34%-ը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցելու իր բնակարանը։ Երբ քաղաքացին իր տանն ապահով ու տաք է, Հայաստանն ուժեղ է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժումը։ «Մենք կփոխենք այս իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ։ Ավելին՝ տեսանյութում։   

Ուզում եմ, որ մենք օրինակ վերցնենք այս ընտանիքից՝ որպես բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից և իր տիկնոջից. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է Հովհաննիսյանների ընտանիքի մասին. «Ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ժամանակի հերոսներին՝ տիկին Արմենուհին և Գագիկը։ Ինչո՞վ են նրանք հերոս մեզ համար։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նրանք երկուսով որոշում են կայացրել, երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով կունենան երեխաներ, որպեսզի հայ ազգը շարունակի իր կյանքը և այդ … Read more

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողների հետ, սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 49-ամյա մի տղամարդու:Նա 2024 թվականի դեկտեմբերի 1-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, խարդախության, փաստաթղթեր կեղծելու և կաշառքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Կապանում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զnհ, 1 վիրավnր

Հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում, թիվ 17/4 հասեցի դիմաց բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Էմիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 35-ամյա Արթուր Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, սակայն … Read more