Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները ստացան առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենի օրհնությունը


Հասարակություն


Այսօր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և մաղթեց բեղմնավոր ու արդյունաշատ առաջնորդական ծառայություն։

Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները ստացան Հայր Ռուբենի օրհնությունը, ապա սիրո ճաշի սեղանի շուրջ հնարավորություն ունեցան զրուցելու նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ։


Leave a Comment