Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել. Սուրբ ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել, քանի որ Սուրբ ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։ Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։ … Read more

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը

Հունվար 08,2026 21:12 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more

ԱՄՆ-ը ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը. դեսպանատուն

10998 նախագահական հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի … Read more

Ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՌԴ միջև նվազել է 12,4 մլրդ դոլարից մինչև 6 մլրդ, իսկ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 58%-ով. Վահե Դավթյան

2025 թ.- ի ամենախորհրդանշական «արդյունքներից» մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկումն էր։ Սակայն իրականում սա վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այդ մոդելը արտաքին ճնշումների արդյունք էր, ոչ թե ներքին զարգացման։ Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել … Read more

Հետո պարզվեց՝ այդ բոլորը մոլորություն է. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էին Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ» (Տեսանյութ)

Այդ ամենն ասում էի, որովհետև հավատում էի, որ ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում էր, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ … Read more

Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում։ Ասում է՝ եթե ես հանցագործություն կատարեմ, անպայման արձագանք կլինի։ Միաժամանակ շատ լավ հասկանում է, որ իր կողմից նշանակված, իր հանձնարարությունները կատարող և ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցող պաշտոնյաները չեն կարող արձագանքել։ Այսինքն, նվազագույն համեստություն չունենալով, պարզապես իրավիճակն է մանիպուլացնում, ժողովրդավար ձևանում։ Իսկ իրականում բազմաթիվ … Read more

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

ԵՄ-ում պատրաստվում են Թրամփի հետ հնարավոր ուղղակի առճակատմանը․ Politico

Եվրոպական միությունում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հնարավոր վերահսկողություն հաստատելու վերաբերյալ կոշտ հռետորաբանության ֆոնին, կոչ են անում պատրաստ լինել ամերիկյան վարչակազմի ղեկավարի հետ ուղղակի առճակատման։ Այս մասին հայտնել է Politico պարբերականի եվրոպական հրատարակությունը։ «Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղղակի առճակատման։ Նա տրամադրված է ագրեսիվ, և մենք պետք է պատրաստ լինենք»,- պարբերականին հայտնել … Read more

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը և Իրանը «նշանակալի դեր» խաղան Վենեսուելայում

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը և Իրանը «նշանակալի դեր» խաղան Վենեսուելայում. ընդ որում, Իրանը նա դասակարգել է՝ որպես «ահաբեկչական կազմակերպություն»։«Մենք չենք ցանկանում, որ Իրանը, այլ ահաբեկչական կազմակերպությունները և Ռուսաստանը նշանակալի դեր խաղան Վենեսուելայում», – Fox Business-ի եթերում ասել է Ռայթը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին … Read more