Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News Քաղաքացիները 2026 թ. ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, հայտնում են Կենտրոնական բանկից։ «2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության … Read more

Մասյացոտնի թեմ․ Քահանաներին փորձել են ճնշումներով ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին

20 հունվարի 2026 – 16:05 AMT PanARMENIAN.Net – Մասյացոտնի թեմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ «Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների … Read more

Ինչպես դիմագրավել սթրեսներին դպրոցում՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի նոր ծրագրով – CIVILNET

Գործընկերային բովանդակություն 2025 թվականի մարտից «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը սկսել է նոր փորձարարական ծրագիր՝ ուղղված դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ամրապնդմանը։ Ծրագրի շրջանակում հոգեբանական բարեկեցություն զարգացնող վարժանքների օգնությամբ երեխան ճանաչում է իր հույզերը, ներդաշնակ է դառնում իր մարմնի և սոցիալական կապերի հետ, ձևավորում է սթրեսներին դիմագրավելու աշխատող ռազմավարություններ և ակտիվորեն մասնակցում է ուսումնական … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … Read more

Վանաձորում բնակարանից 2 հեռուստացույց էին գողացել, տեսախցիկը ֆիքսել էր. քրեական ոստիկանների բացահայտումը

Հունվարի 5-ի երեկոյան Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր բնակարանային գողության մասին։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են երկու հեռուստացույց։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:   «Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց … Read more

Ադրբեջանը մոլորեցրե՞լ է փորձագետներին՝ դրդելով նրանց մասնակցել Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմին

Civilnet. «Օլիգարխի նախագիծը» (the Oligarch’s Design) վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Բաքվում՝ դեկտեմբերի 20-ին։ Ֆիլմը ներառում է օտարերկրյա փորձագետների, հայտնի հետաքննող լրագրողների և հայ հասարակական գործիչների հետ հարցազրույցներ։ Այն ներկայացվում է որպես հետաքննական վավերագրական ֆիլմ և խիստ բացասական լույսի ներքո է ներկայացնում գործարար Ռուբեն Վարդանյանին, որը ներկայում դատվում է Ադրբեջանում։ Ֆիլմում առաջ է քաշվում այն թեզը, … Read more

Փարիզը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ին, եթե ֆրանսիական գինիների համար 200% մաքսատուրք սահմանվի

Եվրամիությունը պետք է դիմակայի ԱՄՆ-ին, եթե նա 200% մաքսատուրք սահմանի ֆրանսիական գինիների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TF1 հեռուստաալիքի…

Փակ ճանապարհներ, դժվարանցանելի հատվածներ, բուք և մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների … Read more

Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը «Վերին Լարս» անցակետում փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Նշվում է, որ ձնահյուսի վտանգ կա և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 538 դիտում

Հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն

Հունվարի 15-ին՝ ժամը 23:05-ին, Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել է, որ բանկային քարտը կորցրել է, և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել: «Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ կատարած քաղաքացու ինքնությունը: 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: … Read more