Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է


Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը «Վերին Լարս» անցակետում փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Նշվում է, որ ձնահյուսի վտանգ կա և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

538 դիտում

Leave a Comment