Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 70 մարդ. WP

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ իրականացված ռազմական գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը: «ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու ռազմական գործողության ընթացքում զոհվել է մոտ 75 մարդ, այդ թվում՝ տասնյակ մարդիկ զոհվել են Կարակասի նրա նստավայրում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ»,- թերթին … Read more

Համակարգն ամբողջությամբ պատրաստ է, 400-ից ավելի աշխատանքային պայմանագիր արդեն կնքվել է նոր հարթակում

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Մինչ պարտադիր դրույթն ուժի մեջ մտնելը, 2025 թվականի վերջին հնարավորություն…

Հունվարի 9-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Երևան քաղաքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, hունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 8-9-ին, 11-12-ին առանձին վայրերում սպասվում … Read more

NVIDIA-ն ներկայացրել է նոր AI տեխնոլոգիա՝ առանց վարորդ մեքենաների համար

Ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական հսկան ներկայացրել է արհեստական բանականության նոր տեխնոլոգիա, որը նախատեսված է առանց վարորդ ինքնավար մեքենաների համար։ Նոր լուծումը ներկայացվել է CES 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում։ Ներկայացված տեխնոլոգիան կոչվում է Alpamayo և հանդիսանում է AI-մոդելների ընտանիք, որը թույլ է տալիս ինքնավար մեքենաներին ոչ միայն «տեսնել» շրջակա միջավայրը, այլ նաև վերլուծել բարդ և ոչ … Read more

Lego-ն ներկայացրել է «խելացի» աղյուսներ և անհանգստացրել մասնագետներին

Դանիական կոնստրուկտոր խաղալիքներ արտադրող Lego-ն ներկայացրել է Smart Bricks-ը՝ իր դասական աղյուսների տեխնոլոգիապես առաջադեմ տարբերակը, որն, ընկերության համաձայն, խաղային հավաքածուները կկենդանացնի ձայնի, լույսի և շարժման միջոցով․ հաղորդում է BBC-ն։ Ինչպես նշվում է, մանկական խաղերի մասնագետները նոր շարքին խառն արձագանքներ են տվել՝ նշելով, որ այն կարող է սպառնալ Lego-ի բացառիկ գրավչությանը երեխաների համար՝ ավելի ու ավելի … Read more

Bosch-ը մինչև 2027-ի վերջը 2.5 մլրդ եվրո կներդնի արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար

Գերմանական ինժեներական և տեխնոլոգիական Robert Bosch ընկերությունը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը ավելի քան 2.5 մլրդ եվրո ներդնել արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման և ներդրման ուղղությամբ։ Bosch-ը, որը ավտոմոբիլային բաղադրիչների արտադրությանը զուգահեռ թողարկում է նաև կենցաղային տեխնիկա, Լաս Վեգասում անցկացված CES ցուցահանդեսում ներկայացրել է ԱԲ-ի վրա հիմնված վարորդին աջակցող նոր համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս … Read more

Հարգանքներիս հավաստիքը Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին. Փաշինյան

Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին. Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն անցել է Փաշինյանի և 10 եպիսկոպոսների կողմը և ողջունել եկեղեցին «բարենորոգելու ճանապարհային քարտեզին»։

Խnւլիգանության դեպքի մաuնակիցներից մեկը բենզին է լցրել մյnւսի վրա. uպանnւթյան փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն 7 Հունվար, 2026 12:51 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված … Read more