ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ իրականացված ռազմական գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
«ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու ռազմական գործողության ընթացքում զոհվել է մոտ 75 մարդ, այդ թվում՝ տասնյակ մարդիկ զոհվել են Կարակասի նրա նստավայրում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ»,- թերթին ասել են ներկայանալ չցանկացած պաշտոնյաները։
Թերթի աղբյուրներից մեկը զոհերի թիվը գնահատել է առնվազն 67: Մեկ այլ աղբյուր պնդում է, որ զոհերի թիվը 75-ից 80 է։