Կրեմլը հայտարարում է, որ Թրամփը Պուտինին հրավիրել է միանալ «Խաղաղության խորհրդին»

Կրեմլը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրվել է միանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»։ Նշվում է, որ Մոսկվան ուսումնասիրում է առաջարկը և հույս ունի դրա վերաբերյալ շփումներ ունենալ Վաշինգտոնի հետ։

​Սևիկյանը խոսել է «Ակրոնում» իր ապագայի մասին

«Ակրոնի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանն անդրադարձել է ակումբում իր հետագա կարիերային։ «Ակրոնի» հետ պայմանագրիս ավարտին դեռ կես տարի կա։ Հետո կտեսնենք», — նշել է Սևիկյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը «Ակրոնում» հանդես է գալիս վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին»։ Վարձակալական համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը և ներառում է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորություն։ ​Ընթացիկ … Read more

Զանգի ընդունման պահից մինչև շտապօգնության բրիգադի դեպքի վայր հասնելը տևել է ընդամենը 20 րոպե 46 վայրկյան․ հերքում

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը, հաշվի առնելով հանրային անվտանգության և վստահության կարևորությունը, անդրադառնում է ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Պողոսյանի կողմից իր էջում և որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը, որում նշվում է շտապօգնության բրիգադի ժամանումը դեպքի վայր տևել է 1.5 ժամ։   «Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հանրությանը մոլորեցնելու փորձերից։ Նման գործողությունները … Read more

ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում – Armenia Today

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին, News.am-ին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։ «Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես … Read more

Գաղտնալսման ռիսկ. Դանիայում խորհուրդ են տալիս հրաժարվել Bluetooth սարքերից ծառայության ընթացքում

Դանիայի արտաքին հետախուզության ծառայությունը (FE) խորհուրդ է տվել որոշ պետական կառույցների աշխատակիցներին ծառայության ընթացքում չօգտագործել Bluetooth ականջակալներ և AirPods՝ գաղտնալսման ռիսկի պատճառով։ Ինչպես հայտնում է դանիական Ingeniøren թերթը, զգուշացումը կապված է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջների շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետ։ Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների ֆոնին իրավիճակը չափազանց զգայուն է դառնում՝ հատկապես … Read more

Կազմվել են բազմաթիվ արձանագրություններ | Radar Armenia

Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։  Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող … Read more

Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։ Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների … Read more

Չինաստանի բնակչությունը կրճատվել է 3,39 միլիոնով. ծնելիությունը հասել է պատմական նվազագույնին

2025 թվականին Չինաստանում ծնվել է 7,92 միլիոն երեխա, հաշվարկել է Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոն։ Սա համապատասխանում է 1000 մարդու հաշվով 5,63 ծնունդի, ինչը ամենացածր ցուցանիշն է 1949 թվականից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից և վիճակագրության վարման սկզբից ի վեր։ Անցյալ տարի Չինաստանում մահացել է 11,31 միլիոն մարդ (մահացության մակարդակը՝ 8,04՝ 1000 մարդու հաշվով)։ Արդյունքում՝ 2025 թվականի տվյալներով երկրի բնակչությունը կրճատվել … Read more

Մեկ` Աստծո հետ

Ես և Հայրս մեկ ենք: Պատկերացրեք, որ դուք էլ կարող եք մեկ լինել` ողջ տիեզերքի Տիրակալի հետ: Կարո՞ղ է արդյոք մարդու երևակայությունը սրանից ավելի անհասանելի բարձրության հասնել: Եթե կամենում եք իրագործված տեսնել ձեր առանձնաշնորհը, հերիք է, որ մտածեք այդ մասին, և ձեր մտածումը անմիջապես իրականության պատկեր կստանա: Ես ասել եմ. «Ձեր Սերը կապեք ոչ թե … Read more