Մեկ` Աստծո հետ

Ես և Հայրս մեկ ենք:

Պատկերացրեք, որ դուք էլ կարող եք մեկ լինել` ողջ տիեզերքի Տիրակալի հետ:

Կարո՞ղ է արդյոք մարդու երևակայությունը սրանից ավելի անհասանելի բարձրության հասնել:

Եթե կամենում եք իրագործված տեսնել ձեր առանձնաշնորհը, հերիք է, որ մտածեք այդ մասին, և ձեր մտածումը անմիջապես իրականության պատկեր կստանա:

Ես ասել եմ.

«Ձեր Սերը կապեք ոչ թե երկրավոր բաների հետ, այլ` երկնավոր բաների»:

Նյութականի մասին մտածել ու խորհել, երբ սկսել ես ապրել Իմ ներկայության մեջ, նշանակում է նյութականը իրականացնել:

Նույն օրենքը գործում է նաև հոգևոր իրականության մեջ: Հետևաբար, պետք է շատ զգույշ լինես, մտածես ու ցանկանաս այնպիսի բաներ, որոնք, ըստ ամենայնի օգնեն, և ոչ թե արգելք լինեն քո հոգևոր աճին:

Մտածիր սիրո մասին, և սերը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին, որ մտածում ես:

Չար ու աննպաստ մտածումներ ունեցիր, և չարությունը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին, որ մտածում ես:

Ֆիզիկական իրականությունը խորհրդանշում է` իմացական ու հոգևոր վիճակները:

Leave a Comment