«Մեզ ավելի շատ հուզում է, թե ի՞նչ է կատարվում ետնաբեմում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայակական Մոխրոտը․ Աննա Հակոբյանը ճամպրուկները հավաքել է և լքում է կառավարական առանձնատունը։ Հորդորում է իրեն հանգիստ թողնել։ Հրաժարվում է զարդերից, թանկարժեք զգեստներից և բոլոր ճոխություններից և ապրելու է վարձով, ասկետիկ կյանքով առանց թիկնազորի, որպես շարքային քաղաքացի, աշխատավարձով կամ «գերբարձր նպաստներով»։Նախընտրական քա՞յլ, թե ապաշխարանք, զղջո՞ւմ, թե՞ հեռացում քաղաքական … Read more

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ. Իրանի դեսպան․ «Ազատություն»

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի Պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը. գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, «Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին: «Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն … Read more

14-ամյա աշակերտը դպրոցում բռունցքով հարվածել է համադասարանցուն․ հարուցվել է քննություն

Փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ 14-ամյա Ա․ Խ․-ն բռունցքով հարվածել է 14-ամյա Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել նաև, … Read more

Ձնաբքի պատճառով քաղաքացիները սարալանջից իջնել չեն կարողացել

Փետրվարի 26-ին` ժամը 18:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում ձնաբքի պատճառով երեք քաղաքացի չեն կարողանում իջնել սարալանջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են սարալանջից:

«Սցենարի հեղինակը լուռ ծխում ա»․ Համացանցն արձագանքում է Աննա Հակոբյանի հայտարարությանը

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեդիա «կուտն» ապահովված է. Օպերատորներն իրենց տեղերում, սցենարի հեղինակը լուռ ծխումա, երկնքից թափվող բնական անձրևն իր տեղում, զոմբի ծյոծերն իրենց բնական քոմմենթներով, զոմբի «տղամարդիկ» քոմմենթներում առաջարկում են թիկնապահ լինել։ Տեսեք-տեսեք՝ «մենակ եմ, տխուր եմ» կամ՝ «մենակ է, տխուր է», եկեք ընտրենք։ Մի խոսքով՝ սկսված … Read more

Ես լքում եմ կառավարական առանձնատունը․ Աննա Հակոբյանը հայտարարել է իր և Փաշինյանի ամուսնության ավարտի մասին (ՎԻԴԵՈ)

Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ ավարտվել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ամուսնությունը. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ամուսնությունը։ Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը։ «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ … Read more

Ամերիկյան խոշոր կայքը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հայաստանը մինչև 2026 թվականի հուլիսը 113 երկրների բնակիչներին առանց վիզայի մուտքի իրավունք է տրամադրել, գրում է ամերիկյան խոշոր ֆինանսական լրատվական TheStreet կայքը։ «Նոր կանոնները նպատակ ունեն զարգացնել զբոսաշրջությունը։ Հայաստանը հռչակված է իր բազմաթիվ հին քրիստոնեական եկեղեցիներով և ուշագրավ ու մատչելի ժամանակակից զբոսաշրջային վայր է»։ Արևելքից սահմանակից լինելով Թուրքիային, իսկ հարավից՝ Իրանին, Հայաստանը հաճախ նկարագրվում է որպես … Read more

Netflix-ը դուրս է եկել Warner Bros-ի ձեռքբերման բանակցություններից – Armenia Today

Netflix-ը դուրս է եկել Warner Bros Discovery-ի ձեռքբերման շուրջ բանակցություններից՝ Paramount Skydance-ի նոր առաջարկից հետո, հաղորդում է Associated Press-ը։ Warner Bros Discovery-ը (WBD) ավելի վաղ հայտնել էր, որ տնօրենների խորհուրդը քննարկել է Paramount Skydance Corporation-ի (PSKY) միաձուլման նոր առաջարկը և այն գնահատել ավելի շահավետ, քան Netflix-ի հետ հնարավոր գործարքը։ Netflix-ի ղեկավարներ Թեդ Սարանդոսն ու Գրեգ … Read more

«Բոլոր մեյմունությունները քվեներ մուրալու համար են»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջուջուլասերների քվեն կփրկի կյանքեր.․. ուստի բոլոր մեյմունությունները՝ խղճահարություն առաջացնելու, քվեներ մուրալու համար են, հարիֆ չլինեք:Տակը մնաց մեր խայտառակվելը ամենամյա ռեժիմով, էս ցիրկի փթիրներից երբ ենք ազատվելու, մեղա Աստծու»։ Աղբյուրը`   Սյուզի Բադոյան

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` … Read more