Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են դադարեցնել կրակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Ռուսաստանից և Ուկրաինայից հավաստիացում է ստացել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում լոկալ հրադադարի վերաբերյալ նրանց համաձայնության մասին.  հաղորդել է «Коммерсантъ»-ը»։ Այստեղ նախատեսվում է նորոգել հունվարի 2-ին վնասված պահեստային էլեկտրահաղորդման գիծը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նորոգման աշխատանքների ողջ ընթացքում լոկալ հրադադարի վերաբերյալ»,- ասել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Արթուր Դավթյանը միացավ չեմպիոնության համար պայքարին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց 86-րդ անհատական առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հինգերորդ տուրը։ Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը սեւ խաղաքարերով առավելության հասավ գրոսմայստեր Էմին Օհանյանի նկատմամբ։ 3,5 միավորով հավասարվելով Զավեն Անդրիասյանին՝ Արթուրը նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մտավ չեմպիոնության համար պայքարի մեջ։ Այս տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին, … Read more

Իրանում բողոքի ցույցերը մարել են

Վերջին տվյալով Իրանում բողոքի ցույցերը մարել են: Իրավապաշտպանները հայտնում են, որ ակցիաների ժամանակ զոհվել է ավելի քան 3000 մարդ, այդ թվում՝ շուրջ 200 իրավապահ: Ձերբակալվածների թիվը հասնում է 19000-ի: Նշվում է, որ օրեր տևած սահմանափակումներից հետո ինտերնետ կապը 2 տոկոսով վերականգնվել է: Իրանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել զոհերի և ձերբակալվածների մասին տարածվող տեղեկությունները: … Read more

Ըստ Նիկոլ Փաշինյանի` TRIPP-ի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ

Նիկոլ Փաշինյանը տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. տեղեկանում ենք Կառավարությունից: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, … Read more

Կամո Ցուցուլյանը` ՀՀ նոր ոստիկանապետ

168.am-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնանկություն է սպասվում։ Իր պաշտոնին հրաժեշտ կտա ոստիկանության պետ Արամ Ղազարյանը, ով ամիսներ առաջ` 2025 թվականի հունիսի 3-ից էր զբաղեցնում ոստիկանության պետի պաշտոնը` փոխարինելով Արամ Հովհաննիսյանին։ Մեր տեղեկություններով` Արամ Ղազարյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Փրկարար ծառայության ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հենց նա էլ վաղը Նիկոլ Փաշինյանին կուղեկցի … Read more

Մասյացոտնի թեմի հոգևորականները զորակցություն են հայտնել Գարեգին Բ-ին ու թեմի առաջնորդական տեղապահին

Մասյացոտնի թեմի մի շարք հոգևորականներ հայտարարություն են տարածել՝ զորակցություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Հոգևորականները նշել են, որ ճանաչում են Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք … Read more

Աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին․ Մասյացոտնի թեմի հոգևորականաց դաս

Հայտարարություն Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասի․ Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ … Read more

Շրջվեք դեպի թոշակառուները. պահանջում ենք հիսուն տոկոսով բարձրացնել թոշակները․ տնտեսագետ

17 Հունվարի, 2026 Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ նախարար և ԱԺ պատգամավորՇրջվեք դեպի թոշակառուները։ ԴՈՒՔ ՈՒՏՈՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ ՎԵՐՋԻՆ ՀԱՑԸՄինչ դուք ձեր փափուկ կաբինետներում «բարեփոխումներից» եք ճամարտակում և պարգևավճարներ ստորագրում, ձեր դռների հետևում ծերությունը սովից կուչ է եկել։ Ամո՛թ է։ Ամոթ է նայել այն տարեցի աչքերին, ով կառուցել է այս երկիրը, իսկ այսօր դեղատանը … Read more

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը վաղը կայցելի Իրան

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը վաղը կայցելի Իրան։ Ըստ աղբյուրների՝ այցի նպատակը տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու Իրաքի ջանքերի քննարկումն է։ Այցի ընթացքում Հուսեյնը կհանդիպի իր իրանցի գործընկեր Արաղչիի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։