Պարոնայք իբր բարենորոգիչնե՛ր, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից․ Մհեր Մելքոնյան

10 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա Ամարասի վանքն է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ: Ամարասը հայկական պետականության, ազգային ինքնության և Արցախում մեր պատմական ներկայության անքակտելի մասն է։ Վանական համալիրն այժմ ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս ողբերգական իրողության ամենամեծ «ներդրումն» ունեցել են հենց նրանք, … Read more

Վերջին շահի որդին․ ինչու են ապuտամբած իրանցիները վանկարկում Ռեզա Փահլավիի անունը․ BBC

Tert.am-ը գրում է. Իրանի ողջ տարածքով անցնող բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը կոչ են անում երկիր վերադարձնել Ռեզա Փահլավիին՝ Իրանի վերջին շահի վտարանդի որդուն: Ինքը՝ Փահլավին, կոչ է արել իրանցիներին դուրս գալ փողոց և հանդես գալ այաթոլլաների ռեժիմի դեմ։ Ինչ է իրենից ներկայացնում գահի նախկին ժառանգորդը, և որքանով է նա հայտնի Իրանում: Այս մասին … Read more

Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Վեհափառ Հայրապետին․ Տեր Մաղաքիա քահանա

Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը գրել է․  «Ես` Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։  Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի երկուշաբթի օրը՝ հունվարի 12-ին, ըստ կազմակերպության ժամանակացույցի։ Հանդիպումը խնդրել է Ուկրաինան։ ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը ուրբաթ օրը համապատասխան հարցում է ուղարկել ՄԱԿ-ի նախագահին (Սոմալի), նշելով «աննախադեպ ռուսական հարձակումները քաղաքացիական անձանց դեմ»։ Մոսկվայի պարզաբանումն է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերի ժամանակ չեն թիրախավորում … Read more

Թրամփը ձգտում է ներդրումներ կատարել Վենեսուելայում․ նավթային ընկերությունները զգուշությամբ են վերաբերվում ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կոչ է արել խոշոր նավթային ընկերությունների ղեկավարներին ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ: Թրամփը ցանկանում է, որ նավթային ընկերությունները Վենեսուելայում ներդնեն առնվազն 100 միլիարդ դոլար, սակայն ընկերությունները մինչ այժմ զգուշությամբ են վերաբերվում նախագահի նախաձեռնությանը։ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը մասնակցել են Exxon Mobil, ConocoPhillips, Chevron, Halliburton և այլ էներգետիկ ընկերությունների ղեկավարներ: … Read more

Փաշինյան․ Բարենորոգմանը միացած քահանաներն արդեն 16-ն են

10 հունվարի 2026 – 10:21 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԱԵ բարենորոգմանը միացած քահանաների թիվնարդեն 16 է։ Նա հորդորել է պաշտպանել այդ քահանաներին: «Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական … Read more

Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, … Read more

Խոշոր ավտովթար՝ Եղվարդ–Երևան ճանապարհին, կան վիրավորներ

Եղվարդ–Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, կան տուժածներ ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին, ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական … Read more

Հանրապետության մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:   Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։   Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, … Read more

Պառակտիչն ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ․ Աբրահամյան

Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ … Read more