«Հույս ուներ մասնակցել որդու հարսանիքին». Բաքվից վերադարձավ Վիգեն Էուլջեքջյանը, ինչպե՞ս է նա գերեվարվել

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ֆբ-յան էջով տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Բաքվում դատապարտված 4 գերիների։ Նրանք են՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը, Վագիֆ Խաչատրյանը։ Հայաստան վերադարձած գերիներից լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանը գերեվարվել էր 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Շուշիում։ Նրա հետ գերեվարվել էր նաև իր հարազատներից Մարալ Նաջարյանը, որ ազատ էր … Read more

ԵՄ-ն Կիևի վրա 193,3 միլիարդ եվրո է ծախսել ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն 2022 թ. փետրվարին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արդեն 193,3 միլիարդ եվրո է ծախսել է Կիևին աջակցության վրա, ներառյալ 3,7 միլիարդ…

Հայր Ասողիկի հարցաքննությունը Քննչական կոմիտեում շուրջ 6 ժամ է տևել

Հայր Ասողիկի հարցաքննությունը Քննչական կոմիտեում շուրջ 6 ժամ է տևել. խոսքը շուրջ 7 տարվա վաղեմության գործի մասին է: Թեման նոր չէ, շրջանառվում է արդեն շուրջ 7 տարի և վերաբերում է Մայր աթոռում պահվող Սուրբ Գեղարդի վնասվելուն և պատմամշակութային մյուս արժեքների կորստի, փոփոխության հարցին: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ «Հայր Ասողիկը … Read more

Հարգելի վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան — MediaNews

Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին կրկին սպասվում է մերկասառույց։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,- ասել է նա: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:

Aurora News | Դանիան ռազմական տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա

Դանիայի պաշտպանության նախարարությունը Գրենլանդիա է ուղարկել ռազմական տեխնիկա և առաջավոր հրամանատարական անձնակազմ՝ հնարավոր ավելի մեծ զորախմբի տեղակայմանը նախապատրաստվելու նպատակով։ Տեղեկությունը հաղորդել է Դանիայի հանրային ռադիոն՝ հղում անելով անվտանգության կառույցների աղբյուրներին։ Այս մասին գրում է Ведомости-ն։ Ուղարկված առաջավոր ստորաբաժանման հիմնական խնդիրն է ապահովել լոգիստիկական և ենթակառուցվածքային պատրաստվածությունը՝ հիմնական ուժերի ընդունման համար։ Այս քայլը դիտարկվում է որպես նախնական … Read more

Aurora News | Մերկասառույց, դժվարանցանելի հատվածներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ … Read more

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. կառավարության պարզաբանումը

Armenpress.  Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՀայաստանի Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, թե «Կառավարության հույժ գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաները խոշոր պարգևավճարներ են ստացել»։ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց – Լրատվամիջոցներից … Read more

Հակարիի կամրջից Բաքվի բանտ, ապա Հայաստան․ ինչպե՞ս է գերեվարվել Վագիֆ Խաչատրյանը

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ֆբ-յան էջով տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Բաքվում դատապարտված 4 գերիների։ Նրանք են՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը, Վագիֆ Խաչատրյանը։ Հայաստան վերադարձած գերիներից Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել է Արցախի շրջափակման ժամանակ՝ Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական անցակետում։ Վագիֆ Խաչատրյանը ցանկանում էր գնալ Երևան՝ բուժզննում անցելու նպատակով։ Նա առողջական խնդիրներ ուներ։ … Read more

«Երևանի ավտոբուս» ընկերությունը տրանսպորտի աշխատանքի մասին հայտարարություն է արել

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ․ տեղեկացնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։ «Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։ Իսկ հասարակական տրանսպորտի ամբողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում»,- … Read more