Ձեռնափայտը դեն նետիր

Ձեռնափայտը դեն նետիր

03.02.2026 | 21:59

Քայլիր հանգիստ. քայլ առ քայլ:

Հետզհետե կբացվի, կհայտնվի քեզ Իմ կամքը:

Մշտապես շնորհակալ կլինես այն ժամանակի համար, երբ դու խաղաղության ու ապահովության մեջ էիր, թեպետ և զրկված` մարդկային հովանավորությունից:

«Երբ հայրդ ու մայրդ թողնեն քեզ երեսի վրա ընկած, այդ ժամանակ Տերը պիտի բարձրացնի քեզ»:

Այս չի՞ նշանակում արդյոք, որ առանց վերապահության պիտի վստահես Ինձ:

Երբ մարդկանց պաշտպանությունը կամ ամեն տեսակի նյութական օգնությունները սպառվեն, այն ժամանակ գործել կսկսի Իմ զորությունը: Ես չեմ կարող քայլել սովորեցնել նրան, ով ապավինում է իր ձեռնափայտին:

Դեն նետիր այդ ձեռնափայտը, և Իմ զորությունը քեզ այնպիսի եռանդով կլցնի, որ դու իրոք դեպի հաղթանակ կքայլես:

Երբեք մի’ սահմանափակիր Իմ զորությունը:

Անսահման է այն:

Մեկնաբանություններ

Leave a Comment