Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը — MediaNews

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը որպես անհետ կորածի որոնում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը: Նա դուրս է եկել Քանաքեռավան գյուղի Շիրակացու փողոցի հասցեներից մեկից և տուն չի վերադարձել: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ռուսաստանում սկսել են արգելափակել Telegram-ը – Live News

Իշխանությունները որոշել են սկսել Ռուսաստանում դանդաղեցնել Telegram մեսենջերի աշխատանքը, այս մասին РБК-ին հայտնել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աղբյուրը և համապատասխան պետական ​​​​մարմինների երկու աղբյուրները։ Երկու աղբյուրների համաձայն, Ռոսկոմնադզորը նախատեսում է սկսել ծառայության մասնակի սահմանափակումը երեքշաբթի՝ փետրվարի 10-ին: РБК-ի մեկ այլ աղբյուր հավելել է, որ արդեն ձեռնարկվում են Telegram-ի աշխատանքը դանդաղեցնելու միջոցառումներ։ Հիշեցնենք՝ Պետդումայի պատգամավոր Միխայիլ … Read more

Հակոբյան Հասոն հերթական անգամ հստակեցրել է, թե որն է ՔՊ-ի քաղաքական նպատակը

Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ Հակոբյան Հասոն հերթական անգամ հստակեցրել է, թե որն է ՔՊ-ի քաղաքական նպատակը՝ ասելով, որ իրենք չունեն «պլան բ», ուստի գնում են սահմանադրական մեծամասնության հետևից: Սահմանադրական մեծամասնությունը ՔՊ-ին պետք է նախևառաջ Իլհամին լիարժեքորեն ծառայելու համար: Իլհամին պետք չէ պարզապես մյուսներից ավելի շատ ձայն հավաքած ՔՊ. նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը

ԱՄՆ փոխնախագահը Բաքվում կայանալիք հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել հարցին, թե արդյոք Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անդրադառնալու է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին։ «Այո՛, դա անպայման կբարձրացվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք … Read more

Վարչապետի հակաեկեղեցական արշավը խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությանը և վնասում ժողովրդի հոգևոր կյանքին․ Գարեգին Բ

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը, և այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր … Read more

ՄՕԿ-ն արգելել է ուկրաինացի մարզիկին հանդես գալ զոհվածների լուսանկարներով սաղավարտով

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչին մասնակցել մրցումներին այն սաղավարտով, որի վրա պատկերված են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհված մարզիկների լուսանկարները։ Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ սաղավարտը չի պարունակում գովազդ, քաղաքական կարգախոսներ կամ խտրական տարրեր և պաշտոնական մարզումների ընթացքում ճանաչվել է սահմանված նորմերին համապատասխան։ ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը մամուլի ասուլիսի ժամանակ … Read more

Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա – Live News

Չեղարկվել է փետրվարի 10-ին և 11-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղության միանգամից երկու չվերթ։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Մասնավորապես, չեն կայանա «Վնուկովո» օդանավակայանից փետրվարի 10-ին, ժամը 19:15-ին և փետրվարի 11-ին ժամը 07:45-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթերը: Երկու չվերթերն «Shirak Avia» ընկերության են։ Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ավիաընկերության … Read more

Վատիկանում հանդիպել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ու Հռոմի Պապը

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 9-ին Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հռոմի Պապը նշել է, որ Սուրբ Աթոռի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների խորացումը, որը նպաստում է միջկրոնական կապերի զարգացմանը, արժանի է բարձր գնահատականի:

Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում.Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է. Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում: Ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել: Պոպուլիզմն ընդդիմության համար կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունել անկարող ընդդիմությունն ի վիճակի չէ մի օր գալ իշխանության: Հետևաբար այն գործելաոճը, որ ունի հայաստանյան … Read more

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Ադրբեջան

10 Փետրվարի, 2026 ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։