Խնայբանկի ավանդատուներին փոխհատուցումը կշարունակվի

Հայաստանի իշխանությունները կշարունակեն փոխհատուցում վճարել խորհրդային Խնայբանկի ավանդատուներին 2026թ․։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հունվարի 29-ի նիստում։ Փոխհատուցում կվճարվի մինչեւ 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված Հայաստանի ռեզիդենտներին։ Վճարումները կկատարվեն առաջնահերթ կարգով՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած մարտական ​​վետերաններին, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք ունեն գյուղատնտեսական հողեր (նախկինում չօգտագործվող՝ ռազմական գործողությունների պատճառով)։ Վճարման ենթակա քաղաքացիների թիվը չի նշվում, … Read more

Օրբան. Եվրոպացիների մեծ մասը դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը

Եվրոպական քաղաքացիների երեք քառորդը դեմ է Ուկրաինայի շտապողական անդամակցությանը Եվրամիությանը, իսկ Հունգարիայում քաղաքացիների 95%-ը համակարծիք է այս տեսակետին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով հունգարական քաղաքագիտության ինստիտուտ Szazadveg -ի կողմից ԵՄ երկրներում անցկացված հարցման արդյունքները։ «Եվրոպացիների երեք քառորդը մերժում է Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը։ Այնուամենայնիվ, Բրյուսելում (ԵՄ առաջնորդները) շարունակում են առաջ շարժվել։ … Read more

Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում. Փաշինյան

Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում: Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերներին, հատկապես էներգետիկ ոլորտի թոփ … Read more

«ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն». Ռոբերտ Քոչարյան

«ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն, որը գալիս է հետևյալից. իրականում ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները, բացի ՌԴ-ից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերությւոններ, քան ՀՀ-ի հետ: Սա արդեն խնդիր է մեզ համար: Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությւոնները չփչացնենք ՀԱՊԿ-ի հետ: Հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի»,- ասուլիսի ժամանակ … Read more

«Ասում եք՝ Գարեգին երկրորդին կաթողիկոս չեք համարում, նույն կերպ կարող են ձեզ վարչապետ չհամարել եւ չընդունել ձեր որոշումները»․ հարց Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ԵԽԽՎ-ում մտահոգություններ են հնչել իշխանություն-եկեղեցի առճակատման մասին։ Հարցին, թե սա չի մտահոգո՞ւմ ՀՀ իշխանություններին, որ այս հարցն արդեն միջազգային հարթակներում է քննարկվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք միջազգային հարթակներում որեւէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետեւ մեր գործելակերպը հստակ է, թափանցիկ է, հիմնավորված … Read more

Չեմ կարծում, որ պետք է քննադատենք կամ դատափետենք Ադրբեջանին, որ հացահատիկ կամ դիզվառելիք է գալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

29.01.2026 | 13:58 Չեմ կարծում, որ պետք է քննադատենք կամ դատափետենք Ադրբեջանին, որ հացահատիկ կամ դիզվառելիք է գալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում. Փաշինյան

Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, և մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար, այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն էին … Read more