Օրբան. Եվրոպացիների մեծ մասը դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը

Եվրոպական քաղաքացիների երեք քառորդը դեմ է Ուկրաինայի շտապողական անդամակցությանը Եվրամիությանը, իսկ Հունգարիայում քաղաքացիների 95%-ը համակարծիք է այս տեսակետին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով հունգարական քաղաքագիտության ինստիտուտ Szazadveg -ի կողմից ԵՄ երկրներում անցկացված հարցման արդյունքները։

«Եվրոպացիների երեք քառորդը մերժում է Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը։ Այնուամենայնիվ, Բրյուսելում (ԵՄ առաջնորդները) շարունակում են առաջ շարժվել։ Նրանց համար միևնույն է, թե ինչ է մտածում ժողովուրդը, և մինչ այժմ միայն մի քանի եվրոպական կառավարություններ են բավականաչափ ուժեղ՝ Բրյուսելի կամքին դիմադրելու համար։ Հունգարիան բացառություններից մեկն է», – գրել է Օրբանը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ Szazadveg-ի վերջերս անցկացված հարցման համաձայն՝ «հունգարացիների 95%-ը մերժել է Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին, քանի որ ցանկանում է պաշտպանել իրենց ֆերմերներին, իրենց ընտանիքների անվտանգությունը և Հունգարիայում խաղաղությունը»։ Օրբանը վստահեցրել է, որ իր կառավարությունը մտադիր է առաջնորդվել իր քաղաքացիների կարծիքներով և թույլ չի տա Ուկրաինային միանալ Միությանը։ «Մենք չենք նահանջի՝ չնայած ճնշմանը», – եզրափակել է վարչապետը։

Leave a Comment