Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են մինչև 15 հազար զինվորական ուղարկել Ուկրաինա, գրում է The Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ֆրանսիական և բրիտանական զինվորականների հիմնական առաջադրանքները կլինեն ռազմական տեխնիկայի սպասարկումը, Ուկրաինայի զինված ուժերի ուսուցումը, ինչպես նաև պաշտպանական ենթակառուցվածքների կառուցումը։ Նշվում է, որ նրանցից 7 500-ը նախատեսում է ուղարկել Մեծ Բրիտանիան։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը … Read more

«Առաջին մարտիկ» թե «առաջին տիկին». ո՞վ է Վենեսուելայի ամենաազդեցիկ կինը՝ Նիկոլաս Մադուրոյի կինը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ ինքը Վենեսուելայի Հանրապետության առաջին տիկինն է և լիովին անմեղ է։ «Ես առաջին տիկինն եմ։ Անմեղ եմ։ Բացարձակապես անմեղ»,-ասել է Ֆլորեսը դատական նիստի ընթացքում, որտեղ նա ներկայացել է ամուսնու հետ միասին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկջոկատայինները հունվարի 3-ին նրանց ձերբակալել էին Կարակասում։ … Read more

Հալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է»․ «Արեւելք»

Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջեւ բախումները շարունակվում են։ Հրթիռակոծությունից վնասվել են նաեւ հայկական թաղամասերը, մասնավորապես՝ հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել։ «Արեւելք»-ի տեղեկություններով, այս գիշեր արձակված հրթիռներից մեկը մտել է մեր հայրենակցի՝ Հրաչ Քեյվանյանի բնակարանը, տունը քարուքանդ է եղել։ Մեզ հետ զրույցում Հրաչ Քեյվանյանը հայտնեց, որ … Read more

Գարեգին 2-րդը փորձել է խոչընդոտել ղարաբաղցի ուսանողներին ուղղված օգնույթունը. civic.am

Ըստ civic.am-ի՝ Գարեգին 2-րդը փորձել է խոչընդոտել ղարաբաղցի ուսանողներին ուղղված 100 հազար դոլարի օգնությունը։ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցման գործընթացի շրջանակում Երևանի պետական համալսարանը դիմել է իր գործընկերներին և բարեկամ կառույցներին։ Առաջին արձագանքներից մեկը ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից՝ թեմակալ առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ավելի քան … Read more

ԱՄՆ-Եվրոպա անմիջական բախում կլինի՞. Թրամփը Գրենլանդիան համարում է ԱՄՆ ազգային անվտանգության հարց

Վենեսուելայից ուզածը ստանալուց հետո Սպիտակ տունը նորից թեժացրել է Գրենլանդիան գնելու թեման:  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։  Ըստ նրա՝ Դանիան չի կարողանում պատշաճ երաշխավորել կղզու անվտանգությունը, որի հյուսիսում տեղակայված է ամերիկյան ռազմաբազան: 

Լեհաստանը զրկվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից՝ ռուսներին վիզա չտրամադրելու պատճառով

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) Լեհաստանին զրկել է Եվրոպայի պատանեկան և մինչև 21 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու իրավունքից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մրցաշարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 23-ից 30-ը Լյուբինում։ Հյուրընկալող երկիրը հրաժարվել է տրամադրել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար անհրաժեշտ վիզայի երաշխիքները, ինչի պատճառով EFW-ն զրկել է Լեհաստանին մրցաշարից։ Կազմակերպությունը նշել է, որ դեմ է … Read more

San Francisco Examiner-ն անդրադարձել է ՀՀ իշխանության կողմից Սամվել Կարապետյանի հանդեպ միջամտություններին

Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները։ Այս մասին գրված է փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ֆեսյբուքյան էջում: «Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,– նշել է Ամստերդամը։