Վենեսուելայից ուզածը ստանալուց հետո Սպիտակ տունը նորից թեժացրել է Գրենլանդիան գնելու թեման: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։
Ըստ նրա՝ Դանիան չի կարողանում պատշաճ երաշխավորել կղզու անվտանգությունը, որի հյուսիսում տեղակայված է ամերիկյան ռազմաբազան: