Իսկ հայ ժողովո՞ւրդը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.  «Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է: Կռվացնել եղածը ( «Իրական Հայաստան» ) կորցրածի ( «Պատմական Հայաստան») հետ՝ անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա … Read more

Հայաստան է ժամանելու Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությունը

Հունվարի 23-27-ը Հայաստանի Հանրապետություն է ժամաելու Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։   ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանին հանձնարարվել է ընդունել պատվիրակությանը:

«JAN-e-JAN» ֆոլք խումբը՝ 2025 թվականի լավագույն 5 ռելիզների թվում

22 Հունվարի 2026, 23:00 Հայկական «JAN-e-JAN» ֆոլք խումբը, ըստ «Russian World Music Awards»-ի, հայտնվել է 2025 թվականի լավագույն հինգ ռելիզների ցանկում։ «Russian World Music Awards»-ը միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է էթնիկ երաժշտության ոլորտում։ Ժյուրին կազմված է Ռուսաստանի և այլ երկրների փորձագետներից է։ «JAN-e-JAN»-ը խումբը ներկայացնում է բանահյուսական երգերի գործիքավորումներ և հեղինակային երգեր հայերենով, համադրում է հայկական, … Read more

Օրբանը Եվրոպան անվանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը

Եվրոպան Ուկրաինայում հակամարտության դադարեցման գլխավոր խոչընդոտն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպան խաղաղության գլխավոր խոչընդոտն է», – ասել է նա շվեյցարական Die Weltwoche ամսագրին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Վարչապետը հիշեցրել է, որ եթե «եվրոպացիները չաջակցեին Զելենսկու և ուկրաինացիների՝ պատերազմը շարունակելու և այն մարտադաշտում հաղթելու գաղափարին», տարածաշրջանի երկրները կապրեին խաղաղության մեջ։ … Read more

«Գրենլանդական սկանդալի քողի տակ» ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածե՞լ Իրանին

https://arm.sputniknews.ru/20260122/grenlandakan-skandali-qvoghi-tak-amn-n-patrastvum-e-harvatsel-iranin-98022069.html «Գրենլանդական սկանդալի քողի տակ» ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածե՞լ Իրանին «Գրենլանդական սկանդալի քողի տակ» ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածե՞լ Իրանին Sputnik Արմենիա Պաշտոնական Երևանը հստակ արևմտյան կուրս է որդեգրել՝ հույս ունենալով, որ ամերիկացիները ոնց էլ չլինի՝ ինչ-որ բանից կփրկեն։ Բայց տեսեք, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվում… 22.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-22T22:57+0400 2026-01-22T22:57+0400 2026-01-22T22:57+0400 հեղինակներ արման վանեսքեհյան իրանի … Read more

Կարապետյանների հիմնադրամը կրկնապատկել է «Հայ Դավիթ» մուլտֆիլմի վճարումներից ստացված շահույթը և ուղղորդել «Հայ մայրեր» հիմնադրամին

Monk3channel յութուբյան ալիքի նկարահանած «Հայ Դավիթ» մուլտֆիլմի ամբողջ հասույթը «Սարգիս Կարապետյան» բարեգործական հիմնադրամի կողմից կրկնապատկված տրամադրվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությանը, հայտնել է «Հայ մայրեր» ՀԿ ղեկավար Նարինե Մանուկյանը Ինստագրամում: Նա նշել է, որ այսօր «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը փոխանցել է 20 միլիոն դրամ՝ «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոններում բուժում ստացող երեխաների վերականգնողական թերապիաների համար: «Սա աննախադեպ … Read more

Ուսուցիչների խրախուսման բյուջեն ավելացել է շուրջ 60 անգամ

Ուսուցիչների խրախուսման և լրավճարների համար նախատեսված բյուջետային միջոցներն աճել են 60 անգամ՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել են ոլորտի բարեփոխումների արդյունքները։

Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի հեռակա «վեճը»

Նիկոլ Փաշինյանի երեկվա զայրացած ելույթից հետո լրագրողներն ու սոցցանցերի օգտատերերը գտել են Միքայել Մինասյանի տեսանյութերից մեկը, որում նա պատմում է, թե ինչպես է ժամանակին ֆինանսավորել Փաշինյանին։ Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի հեռակա «վեճը»՝ տեսանյութում։

Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը մարդկային կապերի ամրապնդման միջոց է․ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ … Read more

Aurora News | Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր․ մանրամասներ

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Նշվում է, որ կանխատեսումներն արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։