«Քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը ԵՄ աջակցությունը». Կոս

Հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը ԵՄ աջակցությունը։ Այս մասին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Պայմանավորվել ենք ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ», – նշել է նա։

Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայի հետ պատերազմում. Ֆինլանդիայի նախագահ ·

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ցուցադրել իր hզորությունն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Նայեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Սիրիայում և Վենեսուելայում։ Կրեմլի տեսանկյունից սա հեռու է հաջողության պատմություն լինելուց», – ասել է Ստուբը։ Ֆինլանդիայի նախագահը նաև նշել է, որ … Read more

Ցանկացած պահի հնարավոր է Սամսոնյանի սրտի աշխատանքի և շնչառության անսպասելի և կտրուկ վատթարացում. Բժիշկ

Այսօր՝  հունվարի 22-ին  քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 14-րդ օրն է: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին: Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր իր էջում  ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։  Հացադուլի 14-րդ օր. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՓՈՒԼ «Օկուպացիոն ռեժիմի կողմից պատանդառված Նարեկ Սամսոնյանի կյանքը շարունակում է մնալ … Read more

Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Իզմիլյան» ԲԿ. Մելիքյան (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան եթերում փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանն իր ընտրությամբ տեղափոխվել է «Իզմիլյան» ԲԿ և բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ «Հացադուլի 14-րդ օրն էր, արտաքինից շատ ավելի վատ էր, հյուծված։ Նա ասաց, որ բժշկի հետ խոսել է, որի ժամանակ բժիշկն ասել է իր հիվանդության և հացադուլի ազդեցության բոլոր հետևանքները և ցուցել է անհապաղ հոսպիտալացնել։ Այս ամենը … Read more

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Աբովյան համայնքի բնակիչների հետ հանդիպում կունենա

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հունվարի 25-ին՝ ժամը 13:00-ին, Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում  հանդիպում կունենան Աբովյան համայնքի  բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, գրելով՝ «Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ»։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել, անցյալ շաբաթ նրանք Գեղարքունիքի … Read more

Դավոսում մեկնարկել է Թրամփի Խաղաղության խորհրդի հանդիպումը. ներկա է նաև Փաշինյանը

Դավոսում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի հանդիպումը. ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կազմակերպության կանոնադրության ստորագրումը սպասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։

Փոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ` առաջարկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու որոշմամբ սահմանված միջոցառումից: Սահմանվել է տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած … Read more

«Խաղաղության խորհրդին» մասնակցությունը կպահանջի ռուսական ակտիվների ապասառեցում

Կրեմլը, ի դեմս Դմիտրի Պեսկովի, հաստատել է, որ Ուիթքոֆի և Քուշների ժամանումը Մոսկվա նախատեսված է այսօր՝ ժամը 19:00-20:00-ից հետո, Ուկրաինայի շուրջ քննարկումների նպատակով։  Պեսկովը հաստատել է, որ թեմաները կներառեն նաև Գազայի և Պաղեստինի հարցերով «Խաղաղության խորհուրդը»։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ 1 միլիարդ դոլարի հնարավոր ներդրումը պայմանավորված կլինի ԱՄՆ-ում ռուսական ակտիվների ապասառեցմամբ։ Գնահատեք հոդվածը