Օրբանը Եվրոպան անվանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը

Եվրոպան Ուկրաինայում հակամարտության դադարեցման գլխավոր խոչընդոտն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Եվրոպան խաղաղության գլխավոր խոչընդոտն է», – ասել է նա շվեյցարական Die Weltwoche ամսագրին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Վարչապետը հիշեցրել է, որ եթե «եվրոպացիները չաջակցեին Զելենսկու և ուկրաինացիների՝ պատերազմը շարունակելու և այն մարտադաշտում հաղթելու գաղափարին», տարածաշրջանի երկրները կապրեին խաղաղության մեջ։ Նրա կարծիքով, իրավիճակը բարդանում է հակամարտության լուծման երկու մոտեցումների առկայությամբ։

«Դրանցից մեկը Թրամփի և որոշ այլ երկրների, օրինակ՝ Հունգարիայի, հայեցակարգն է, որոնք պաշտպանում են խաղաղությունը», – բացատրել է քաղաքական գործիչը։ Մյուս հայեցակարգն ու ռազմավարությունը, նրա խոսքով, պատկանում է եվրոպացիներին, ովքեր ցանկանում են «հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում»։ Սակայն երկրորդ մոտեցման կողմնակիցները պատկերացում չունեն, թե ինչպես կարող է որևէ երկիր կամ լայն դաշինք «հաղթել պատերազմում Ռուսաստանի նման միջուկային գերտերության դեմ»։

«Հետևաբար, պատերազմի շարունակությունը ամենավատ ռազմավարությունն է, որը ես կարող եմ պատկերացնել։ Դժբախտաբար, մենք հենց դա ենք անում Բրյուսելում», – եզրափակեց վարչապետը։

Leave a Comment