Ռոնալդուն խփել է 960-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 16-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Դամակի» նկատմամբ։ «Ալ-Նասրի» կազմում աչքի են ընկել Աբդուլռահման Ղարիբը և թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս գոլը 40-ամյա պորտուգալացու կարիերայում 960-րդն էր։ Տանտերերի միակ գոլը 68-րդ րոպեին խփել է Ջամալ Հարկասը։ «Ալ-Նասրը» միավորների թիվը հասցրել է 37-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Դամակը» … Read more

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդի դեսպանների համաժողովին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է 2026թ. Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) դեսպանների համաժողովին, որի ընթացքում քննարկվել են բազմակողմ համակարգի և կայուն զարգացման օրակարգի առջև ծառացած մարտահրավերները։ Այս մասին հայտնում է ներկայացուցչությունը։ Ընդգծվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի դերը՝ որպես զարգացման համար բազմակողմ գործողությունների, անհրաժեշտ բարեփոխումների և վերափոխումների հիմնաքար։ Դիտումների քանակ1

Հերթական վթարը՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ – 5tv

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի … Read more

Տաշիր մանկապարտեզի սաները շարունակում են մեր նկարների հետ մենամարտը․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Տաշիր մանկապարտեզի սաները շարունակում են մեր նկարների հետ մենամարտը՝ փախնելով իրական բանավեճից։ Գալուստ Գրիգորիչը ճիշտ էր՝ երեխաները պարտավոր են մեծանալ 

Մանկապարտեզի սաները շարունակում են մեր նկարների հետ մենամարտը՝ փախնելով իրական բանավեճից․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակին։ 🛑 Տաշիր մանկապարտեզի սաները շարունակում են մեր նկարների հետ մենամարտը՝ փախնելով իրական բանավեճից։ Գալուստ Գրիգորիչը ճիշտ էր՝ երեխաները պարտավոր են մեծանալ )) Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Aurora News | Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածին

Իսրայելի զինվորականները ավարտել են Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի նախապատրաստական ​​աշխատանքները, և հարձակումը կարող է իրականացվել ցանկացած պահի։ Այս մասին գրում է The Times of Israel-ը։ Թերթը նշում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի տեղակայումը շուտով կավարտվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է Իրանին ջնջել քարտեզից, եթե նրան ինչ-որ բան պատահի։ Նա … Read more

Ուսուցիչների ատեստավորման համակարգում նոր բարեփոխումներ արվեցին. գործադիրի որոշումները

2027թ.-ի հունվարի 1-ից կսահմանափակվի գնման գործընթացին պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը, օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067թ.-ը, կիրականացվի ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. այս և այլ որոշումներն ընդունել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի տարածքն ենք դիտարկում, անաչառ ենք․ ԵՄ առաքելության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News Մենք անաչառ ենք, անկողմնակալ, միայն Ադրբեջանի տարածքին չենք նայում, դիտարկում ենք նաև Հայաստանի տարածքը, հաղորդում՝ ինչ է կատարվում Հայաստանում՝ դիրքերի ամրապնդում, ուժեղացում, նոր ուժերի ավելացում։ Սահմանում տեսանելի ենք երկու կողմին էլ, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Հանրային Հ/Ը-ի եթերում՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունից․ «Հեռադիտակներից զատ … Read more

Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մեր կարիքն այլևս չի լինի. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության կարիքն այլևս չի լինի, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, Հանրային ՀԸ հարցազրույցում հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: «Կան պլաններ, որ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին, և այն, ինչ մենք հիմա անում … Read more

Թրամփը Դավոսում հայտարարել է կրիպտո շուկան կարգավորելու ջանքերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է ԱՄՆ-ն աշխարհի «կրիպտո մայրաքաղաքը» մնալու ուղղությամբ։ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ նա ասել է, որ աշխատում է Կոնգրեսի հետ, որպեսզի «շուկան գործի և Bitcoin-ը օրինականացվի»։ Թրամփը սա անվանել է «Ամերիկայի ֆինանսական ազատությունն ապահովելու նոր միջոց»։ Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում կրիպտոարժույթների շուկան կարգավորող … Read more