Կիևը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել. BBC

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի շտապ նիստ՝ Լվովի մարզին Ռուսաստանի՝ «Օրեշնիկ» հրթիռային համակարգով հարվածի պատճառով՝ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։ Կիևում չորս զոհ կա, 19 վիրավոր՝ հայտնել է BBC-ն: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում «զանգվածային հարվածներ … Read more

Դատախազ Արման Բաղդասարյանն ազատվել է աշխատանքից. մեկ ամիս առաջ նա փաստաբանի արտոնագիր էր ստացել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը հունվարի 7-ին ազատվել է աշխատանքից։ Նրա ազատման հրամանը հրապարակվել է դատախազության կայքում, որից տեղեկանում ենք, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։ Արման Բաղդասարյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալուստանյանի գործով … Read more

Սիրված երգիչ-երգչուհիների ելույթներ, հայտնի հյուրեր ու հուզիչ պահեր․ Վիկ Դարչինյանը նշել է ծննդյան 50-ամյակը (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը նծել է ծննդյան 50-ամյակը։ Ծննդյան տոնական խնջույքը կազմակերպվել է երևանյան հայտնի ռեստորաններից մեկում։ Միջոցառման հյուրերի թվում են եղել Կամո Սեյրանյանը դստեր՝ Սեդայի հետ, Նազիկ Ավդալյանը, գործարար Արտակ Թովմասյանը։ Ելույթներով հանդես են եկել Տաթև Ասատրյանն ու Թաթա Սիմոնյանը, Սարգիս Ավետիսյանը, երեկոն վարել են Անահիտ … Read more

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնք մաքսատուրքի հետվերադարձ կստանան

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 636 էլեկտրական ավտոմեքենաների ցանկը, որոնք մաքսատուրքի հետվերադարձ կստանան։ Կառավարության որոշման համաձայն՝ պաշտոնական դիլերների կողմից 2025-ի համար նախատեսված արտոնյալ քվոտայից 636 տեղ մնացել է թափուր (հատկացված 3000-ից օգտագործվել է 2364-ը)։ Կառավարության որոշմամբ՝ այդ ազատ մնացած տեղերը հատկացվել են այն քաղաքացիներին և ընկերություններին, ովքեր արդեն ներմուծել են էլեկտրական մեքենա և վճարել են … Read more

Վրաստանի խորհրդարանի նախագահը կոչ է անում լսել Եկեղեցուն, ոչ թե Բրյուսելին

Շարունակելով իր քննադատությունը Եվրոմիության ղեկավարության հասցեին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանրությանը կոչ է արել ավելի շատ լսել Վրաց ուղղափառ եկեղեցուն, այլ ոչ թե Բրյուսելին։ Նա այս հայտարարությունները արել է՝ անդրադառնալով Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի խոսքերին՝ խոսքի ազատության «չարաշահման» վերաբերյալ։ Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Հունվարի 7-ին հնչեցրած իր ավանդական Սուրբ Ծննդյան … Read more

Այդ մարդիկ պետք է դառնան ՀՀ քաղաքացի․ Արսեն Թորոսյանը՝ արցախցիների մասին

Այդ մարդիկ պետք է դառնան ՀՀ քաղաքացի․ Արսեն Թորոսյանը՝ արցախցիների մասին (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Նիկոլ Փաշինյանի հույսը շարունակելու են մնալ հայտնի տիրադավների խումբը, որոնց, ըստ ամենայնի, կփորձի տարբեր տեղեր «գործուղել». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր հերթական տեսաուղերձում հայտարարեց, որ առաջիկա կիրակի և մնացած բոլոր կիրակիներին մասնակցելու է պատարագների, սակայն նախապես չի հայտարարելու թե որ եկեղեցում է լինելու։ Ավելին, նա իր խոսքում շեշտել է, որ ինքն այցելելու է այն եկեղեցիներ, որտեղ պատարագի ժամանակ չի հնչեցվի Վեհափառի անունը, և հորդրել է քաղաքացիներին, ովքեր … Read more

«Փաշինյանը մի տեղ սահմանադրություն է խախտել, մի տեղ փարիսեցիություն է արել»

Արշակ Սարգսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Նիկոլ Փաշինյանը մի տեղ սահմանադրություն է խախտել, մի տեղ փարիսեցիություն է արել… Նույն օրվա մեջ մի տեղ որպես վարչապետ է, մի տեղ՝ քաղաքացի»։