Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 636 էլեկտրական ավտոմեքենաների ցանկը, որոնք մաքսատուրքի հետվերադարձ կստանան։ Կառավարության որոշման համաձայն՝ պաշտոնական դիլերների կողմից 2025-ի համար նախատեսված արտոնյալ քվոտայից 636 տեղ մնացել է թափուր (հատկացված 3000-ից օգտագործվել է 2364-ը)։ Կառավարության որոշմամբ՝ այդ ազատ մնացած տեղերը հատկացվել են այն քաղաքացիներին և ընկերություններին, ովքեր արդեն ներմուծել են էլեկտրական մեքենա և վճարել են մաքսատուրքը: Ցանկում ներառվել են այն տրանսպորտային միջոցները, որոնք ձևակերպվել են ըստ հերթականության (ժամանակագրական կարգով՝ սկսած ամենավաղ գրանցվածից): Ցանկում ընդգրկված մեքենաների գնորդները հնարավորություն ունեն վերականգնել արտոնությունը և հետ ստանալ վճարված մաքսատուրքը: Գումարը հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2026-ի հունվարի 31-ը ներառյալ դիմել մաքսային մարմնին: