Վրաստանի խորհրդարանի նախագահը կոչ է անում լսել Եկեղեցուն, ոչ թե Բրյուսելին

Շարունակելով իր քննադատությունը Եվրոմիության ղեկավարության հասցեին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանրությանը կոչ է արել ավելի շատ լսել Վրաց ուղղափառ եկեղեցուն, այլ ոչ թե Բրյուսելին։ Նա այս հայտարարությունները արել է՝ անդրադառնալով Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի խոսքերին՝ խոսքի ազատության «չարաշահման» վերաբերյալ։ Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Հունվարի 7-ին հնչեցրած իր ավանդական Սուրբ Ծննդյան ուղերձում Եկեղեցու առաջնորդը նշել է, որ «խոսքի ազատության չարաշահումը մեր ժամանակների ամենադժվար փորձություններից մեկն է»։ «Միայն նրանք, ովքեր համբերությամբ ու ներողամտությամբ, ճշմարտության ճանապարհով արժանապատվորեն քայլում են դեպի Աստված, կկարողանան հաղթահարել այս փորձությունը»,- ասվում էր ուղերձում։ Մեկնաբանելով այս պատգամը՝ Պապուաշվիլին ընդգծել է «հավասարակշռության և ներդաշնակության» կարևորությունը, […]

Leave a Comment