«Ադրբեջան» գրության թաքցման համար սահմանված տուգանքը կվճարի ՀՀ-ի դահուկային սպորտի ֆեդերացիան

06 Հունվարի 2026, 20:58 Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան տուգանք կվճարի Tour de Ski մրցաշարի ընթացքում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի մրցումային հանդերձանքի վրա «Ադրբեջան» գրության թաքցման համար։ Միքայելյանը հրավիրվել է մրցումների ժյուրի, ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն մրցակարգի խախտման պատճառով նրա նկատմամբ կիրառվել է ֆինանսական տուգանք։ Միևնույն ժամանակ մարզիկը չի որակազրկվել։ Տուգանքի չափը առայժմ պաշտոնապես չի … Read more

N12. Իսրայելը և Սիրիան համաձայնել են արագացնել անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները

ԱՄՆ-ի գլխավորությամբ Փարիզում կայացած իսրայելա-սիրիական բանակցությունների վերջին փուլի ընթացքում Իսրայելը և Սիրիան համաձայնել են քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու համար, հաղորդում է N12 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։ «Կողմերը ցանկություն հայտնեցին համաձայնության գալ անվտանգության հարցում՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի»,-հեռուստաալիքը մեջբերում է իր աղբյուրին։ N12-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել … Read more

Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները. Միքայել Սրբազանի ուղերձը

2 տարվա ազատազրկման դատապարտված Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով ուղերձ է հղել. Նախ և առաջ՝ Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ Ձեզ և մեզ մեծ աւետիս Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և … Read more

Միանալ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգին. վարչապետի կոչը ժողովրդին և հոգևորականներին

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է եղել Սուրբ Ծննդյան առիթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագին՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի մատուցմամբ: Պատարագի ավարտին եկեղեցու բակից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնակել է ուխտերթ՝ դեպի Սուրբ Աստվածածին … Read more

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ և օրենքներում կատարված լրացումներ և փոփոխություններ։ Iravaban.net-ը ներկայացնում է ուժի մեջ մտած փոփոխությունները։ 1․Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի … Read more

ՌԴ-ում կարծում են՝ Պուտինն արժանի է «Մեծ» կոչմանը. նրան արդեն համեմատում են Պետրոս I-ի և Եկատերինա II-ի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի է «Մեծ» կոչմանը, որին մինչ օրս արժանացել են միայն Իվան III-ը, Պետրոս I-ը և Եկատերինա II-ը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Պատմական հիշողության ազգային կենտրոնի (ՊՀԱԿ) ղեկավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Ելենա Մալիշևան՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ «Ինչո՞ւ են կառավարիչներին անվանում «Մեծ»։ Որովհետև նրանց կառավարման ժամանակաշրջանը Ռուսաստանի պատմության … Read more

Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումները. Ամստերդամ

Միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորման մասին ահազանգող հայտարարության տեսանյութն ու տեքստը: «Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա: Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումներն ու նրանց կողմից եկեղեցին պառակտելու փորձերը: Ուզում … Read more

«Առողջապահության վարչությունով հավաքվում ենք կինո Ռոսիայի մոտ»․․․․փաստաբաններ ջան, սա ձեզ նվեր․․․

«Առողջապահության վարչությունով հավաքվում ենք կինո Ռոսիայի մոտ»․․․․փաստաբաններ ջան, սա ձեզ նվեր․․․Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

Արուճի Սուրբծննդյան տաղավարները տարեցտարի հարստանում են տեղական արտադրանքով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Արուճի Սուրբծննդյան տաղավարները տարեցտարի հագենում են Արագածոտնի մարզի արտադրանքով ու ավանդական ուտեստներով»:  

Մենք Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի. Փաշինյանն ուզում է տեսնել Ամենայն հայոց «լեգիտիմ կաթողիկոսի»

Մենք քրիստոնեությունն ընդունած առաջին պետություն ենք։ Այսօրվա ուխտերթը խորհրդանշում է, որ մենք սկսել ենք քայլել Հիսուս Քրիստոսի կողմից բացված ճանապարհով։ Այս մասին հունվարի 6-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետև մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղթոել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ … Read more