Մենք քրիստոնեությունն ընդունած առաջին պետություն ենք։ Այսօրվա ուխտերթը խորհրդանշում է, որ մենք սկսել ենք քայլել Հիսուս Քրիստոսի կողմից բացված ճանապարհով։ Այս մասին հունվարի 6-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետև մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղթոել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը և այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը և մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի՝ Մեր փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից։ Եվ մենք ստեղծում ենք խաղաղություն, և մենք ոչ միայն աղաչում ենք քեզ այդ խաղաղության համար, այլև ինքներս մեզ ենք կոչում այդ խաղաղության համար։
Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել Տրդատ Մեծ թագավորի որոշմամբ և հրովարտակով։ Իրական Հայաստանը վերահաստատվում է որպես այդ քրիստոնեական այդ արժեքների իսկական կրողը, որպես այդ քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։
Շատ խորհրդանշական է, որ մեր քրիստոնեության ընդունած առանցքային սիմվոլները այսօր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետության տարածքում են՝ Խոր վիրապը և Մայր Աթոռը։
Մեր քրիստոնեական հենասյուները խորհրդանշում են այսօր նաև Հայաստանի Հանրապետությունը։ Սրա մեջ շատ ուժեղ սիմվոլ և պատգամ կա և մենք այսօր նաև արձանագրում ենք, որ ահա այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել և որոշումներ կայացնել։
Այսօր և ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ ,մեր սրբության սրբոց Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։
Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել Եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է։
Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգտագործել պետության դեմ։
Ես՝ երպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։
Այն մարդիկ, ովքեր Եկեղեցին հասցրին այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնի այն օգտագործել որպես հենակետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունների համար, այս մարդիկ, ըստ մեր եկեղեցական կանոնների հերձված են դարձել։
Ցավոք, այսօր եկեղոցու փաստացի պետը և նրա մերձավոր նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են։ Սա նշանակում է, որ մենք պետք է ազատենք Հայ Առաքելական Եկեղեցին հերձվածից: Մենք պետք է Եկեղեցին վերադարձնենք ժողովրդին: Եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին և եկեղեցին ժողովրդի համար է:
Մեր եկեղեցում Քրիստոսը դուրս է գալիս մեկուսացումից։ Դուք տեսաք, որ նախորդ օրը 10 եպիսկոպոսների հետ մենք որոշում կայացրինք և ստորագրեցինք Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների մեկնարկի մասին։ Այս տեքստում հստակ նշված է, որ մեզանից յուրաքանչյուրը ընդունում է իր մեղքն ու պատասխանատվությունը և մենք նույնպես պետք է ընդունենք մեր մեղքն ու պատասխանատվությունը», – նշել է Փաշինյանը։